Ներքին 1 տարի առաջ - 18:10 06-03-2025

ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող Աղդամցի Ալենը անոնսել էր Սյունիքի մասին. այս խոսքերը հանրության պարսավանքին այդպես էլ չարժանացան

ՀՀԿ խորհրդի անգամ Տիգրան Վարդանյանի գրառումը. «Ալիևն Անկարայում անոնսեց գալիք ռազմական գործողությունների մասին: Ինչպես ասում էր, որ քայլելով մտնելու են Շուշի, այնպես էլ ասում է, որ Խորհրդային վարչակազմը Սյունիքն Ադրբեջանից անջատել ու տվել էր հայերին և մեծ սխալ է, որ ադրբեջանական արևմտյան Զանգեզուրը իրենց վերահսկողության տակ չէ: Սա իհարկե զառանցանք է, բայց այսօրվա իրողություններում պատմությունը Նիկոլի օգնությամբ վերաշարադրվում է ի վնաս Հայաստանի:

Ռազմական գործողությունների ու Սյունիքի մասին անոնսել էր նաև ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող Աղդամցի Ալենը, երբ ասում էր, որ Սյունիքում են կրակելու, իսկ հայերը կրակոցից փախնեն: Ի դեպ, այս խոսքերը հանրության պարսավանքին այդպես էլ չարժանացան:

Ոչնչությունները հերթական ստոր միտքը մարսեցին:
Գուցե շատերի համար խորթ լինի ասածս կամ անհասկանալի, բայց Հայաստանի փրկությունը նոր ռազմական գործողություններում հաղթանակ տանելն է: Իսկ դա հնարավոր է մի դեպքում, երբ Հայաստանի իշխանության ղեկին լինեն պահպանողական ու հայրենասեր մարդիկ, իսկ հասարակությունը չպառակտված»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում