Սպորտ 1 տարի առաջ - 23:00 05-03-2025

Հայաստանի ֆուտբոլի գավաթ. «Արարատ-Արմենիա»-ն ու «Փյունիկ»-ը հաղթեցին

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության մեկ քառորդ եզրափակիչի շրջանակներում կայացան «Ուրարտու»-«Արարատ-Արմենիա», «Փյունիկ»-«Լեռնային Արցախ» հանդիպումները:

«Ուրարտու»-ն ընդունելով «Արարատ-Արմենիա»-ին` զիջեց նվազագույն հաշվով: «Արարատ-Արմենիա»-ի միակ գոլը խփեց Յենեն:

Օրվա մյուս խաղում «Փյունիկ»-ը խոշոր` 7:2 հաշվով պարտության մատնեց «Լեռնային Արցախ»-ին: «Փյունիկ»-ից գոլերը խփեցին` Թեմուր Ջիկիա (դուբլ), Մատաս Վարեյկա, Լեւոն Պետրոսյան (դուբլ), Տիգրան Գեւորգյան, Անտոն Բրատկով, իսկ «Լեռնային Արցախ»-ից` Իլյա Տրինկոն ու Միլովանովիչը:

Գավաթի խաղարկության մյուս հանդիպումները կկայանան մարտի 6-ին: Միմյանց դեմ կմրցեն «Վան»-«Վեստ Արմենիա», «Գանձասար»-«Նոա» զույգերը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը