Արտաքին 1 տարի առաջ - 21:00 05-03-2025

Թրամփը Վենսին պատրաստում է որպես իրեն փոխարինող․ միջազգայնագետ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Արդեն խոսակցություններ կան, և ամերիկյան մամուլը գրում է, որ Թրամփը Վենսին պատրաստում է՝ որպես իրեն փոխարինող՝ Հանրապետական կուսակցությունում, որովհետև ինքը չի կարող երրորդ անգամ նախագահ ընտրվել։ Վենսին աճեցնում է՝ այդ տեղի, այդ պաշտոնի համար»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց միջազգայնագետ Արա Պապյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ԱՄՆ ներկայիս փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի աննախդեպ ակտիվությունը, ինչը նախորդ փոխնախագահների դեպքում չի եղել։


/Արա Պապյան, միջազգայնագետ/

Պապյանը միևնույն ժամանակ շեշտում է՝ այս մասին խոսելը դեռևս շատ վաղ է։ Նրա խոսքով՝ սա նաև բնույթի հարց է, քանի որ Թրամփը սիրում է վիճահարույց հարցերի մեջ տարբեր մարդկանց առաջ քաշել, որպեսզի նրանք հարվածն իրենց վրա վերցնեն և ինքն այսպես ասած ջրից չոր դուրս գա։ «Մասնավորապես՝ ես կարծում եմ, որ Զելենսկու հետ այդ աղմկահարույց հանդիպումը և այդտեղ Վենսի դերը պատահական չէր․ Վենսին հանձնարարված էր «վատ տղայի» դերը կատարել, որ ինքը [Թրամփը-խմբ․] լավ տղան լիներ։ Գիտեք՝ ամերիկացիները լավ ոստիկան-վատ ոստիկան խաղը ունեն, դերաբաշխում է տեղի ունենում, հիմա Թրամփն ու Վենսը այդ դերաբաշխումն էին կատարել»,- կարծում է նա։

Oragir.News-ի հարցին՝ Վենսը կկարողանա՞ փոխարինել Թրամփին՝ պետության ղեկավարի պաշտոնում, Արա Պապյանը պատասխանեց, որ այս մասին խոսելը դեռևս շատ չէ։ Ըստ նրա՝ սա միայն Թրամփի ցանկությունն է, և չի նշանակում, որ հանրապետականները կհամաձայնվեն կամ 4 տարվա ընթացքում նոր թեկնածու չի աճի․

«Ինձ թվում է այստեղ մի ուրիշ հարց էլ կա․ քանի որ Թրամփն ուզում է երկար ապրի, բայց ոչ մեկ վստահ չէ, որ այդ տարիքում 4 տարի կապրի, նա ուզում է, որ Վենսի օդից ընկածի նման հայտնվի։ Ինչ գիտենք Վենսի մասին․ ասում են՝ նա հավատացյալ է, դա գիտենք, բայց դրա դրսևորումներն առանձնապես չենք տեսել և նախկին դեմոկրատ է, ով խիստ քննադատել է Թրամփին, իսկ այժմ հրաժարավել է դրանցից ու հայտնվել նրա թիմում, նաև զինվորական է։ Դա է, մնացածը կյանքը ցույց կտա»։

Արա Պապյանը շեշտում է՝ եթե ԱՄՆ նախագահը հանձնարարի, ապա փոխնախագահն այլ հանձնարարություններ էլ կարող է ունենալ։ Նա նշեց՝ նախագահները հատուկ հարցերով բանագնացներ են նշանակում, սակայն Թրամփն այն մարդը չի, որ որևէ լուրջ հարցով ուրիշի վստահի։ Հիշենք իր ուղերձը, որն ինքը Կոնգրեսի Միացյալ պալատին հղեց, որտեղ իրեն համեմատեց Վաշինգտոնի հետ՝ ասելով, որ ինքն ավելի շատ բան է արել, քան Վաշինգտոնը։ Այդ տիպի մարդը միայն այն հանձնարարությունները կտա Վենսին, որից հետո պիտի նա հարվածներ ստանա։ Այսինքն՝ մի հատ գնա, կպի Զելենսկիին, քեզ կքննադատեն, բայց ոչինչ։ Փաստացի նա կօգտագործի Վենսին՝ ուղղակի հարվածներից խուսափելու համար»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»