Արտաքին 1 տարի առաջ - 14:25 05-03-2025

Ալիևը ժամանել է Անկարա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով Անկարա է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նրանք մասնակցելու են Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությանը: Գազատարի հիմքը դրել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները 2023 թվականի սեպտեմբերի 25-ին։