Արտաքին 1 տարի առաջ - 18:59 04-03-2025

Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Թեհրանում Թուրքիայի դեսպանին՝ Հիջաբի Քըրլանգըչին հրավիրել են Իրանի ԱԳՆ, որտեղ նրան ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի օգնական Մահմուդ Հայդարին։

Վերջինս հանդիպման ընթացքում, անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի վերջին հայտարարություններին, շեշտել է երկկողմ հարաբերություններին վնասող հայտարարություններից խուսափելու անհրաժեշտությունը։

Թեհրանում Թուրքիայի դեսպանը վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը՝ Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանման և ընդլայնման հարցում։

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան և Իրանը, որպես տարածաշրջանային կարևոր երկրներ պետք է սերտորեն համագործակցեն՝ երկկողմ հարաբերությունները զարգացնելու, տարածաշրջանային կապերը ամրապնդելու և առկա սպառնալքիները հաղթահարելու համար։

Քըրլանգըչը նաև հայտնել է, որ Իրանի ԱԳՆ-ի դիրքորոշումները կփոխանցի իր երկրի արտաքին գործերի գերատեսչությանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը