Ներքին 1 տարի առաջ - 16:34 04-03-2025

Հայաստանը կմիանա Հաագայի մշտական արբիտրաժային դատարանին. Կիրակոսյան

Հայաստանը կմիանա Հաագայի մշտական արբիտրաժային դատարանին։ Հաագայի համապատասխան խաղաղության կոնվենցիաները (1899 և 1907 թվականներ) վավերացնելու մասին օրինագիծը ՀՀ ազգային ժողովում ներկայացրեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նա հիշեցրեց, որ այս կոնվենցիաների հիման վրա ստեղծվել է մշտական արբիտրաժային դատարան, որը հնարավորություն է ընձեռում երկրների և միջազգային կազմակերպությունների միջև վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Հայաստանը դեռ այս կոնվենցիայի մասնակից չէ, ուստի նրա դեմ հայցեր կարող են ներկայացվել Արբիտրաժային դատարան, սակայն Հայաստանը չի կարող դրանք ներկայացնել (ներկայում երկու միջպետական և մեկ ներդրումային հայց է ներկայացված Հայաստանի դեմ)։

Դառնալով Հաագայի արբիտրաժային դատարանի անդամ` Հայաստանը կկարողանա հայց ներկայացնել, ինչպես նաև չորս արբիտր նշանակել դատարանում։ Բացի այդ, այս դատարանի արբիտրները ներկայացվում են որպես Արդարադատության միջազգային դատարանի թեկնածուներ (թեկնածուները քննարկվում են Գլխավոր ասամբլեայի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից):

Նշենք, որ Մշտական արբիտրաժային դատարանը ուղղակիորեն չի ենթարկվում ՄԱԿ-ին` ի տարբերություն Արդարադատության միջազգային դատարանի (երկու դատարանների նստավայրերը գտնվում են Հաագայում)։
Այս դատարանը չպետք է շփոթել Միջազգային քրեական դատարանի հետ, որը նույնպես գտնվում է Հաագայում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է