Ներքին 1 տարի առաջ - 19:05 03-03-2025

«Խաղաղության պայմանագրի» մասին հեքիաթների փոխարեն պետք է բարձրաձայնել Ադրբեջանի ագրեսիվ ծրագրերի մասին, որոնց թիրախում մեր պետությունն է

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը. «Ցանկանում եմ ամփոփ ներկայացնել հունվար ու փետրվար ամիսներին Ադրբեջանի անցկացրած անհատական ու համատեղ զորավարժությունների ցանկը։

Հունվարի 20-ից փետրվարի 7-ը Կարսում Ադրբեջանի ԶՈՒ-ն մասնակցել է թուրքական կողմի կազմակերպած «Ձմեռ-2025» զորավարժություններին։ Այս զորավարժությունները հատուկ կազմակերպվել են սաստիկ ցրտի պայմաններում։ Զորավարժություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 18 երկրի 12199 զինվորական, որոնց թվում ներկայացված է եղել նաև Ադրբեջանը։

Փետրվարի 7-ից 11-ը Ադրբեջանը մասնակցել է Պակիստանում կազմակերպված «AMAN-2025» համատեղ զորավարժություններին։

Փետրվարի 20-ին Ադրբեջանում անց են կացվել ռազմածովային ուժերի ստորաբաժանումների հետ վարժանքներ, բայց այստեղ ուշագրավ է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է․ «Եղանակային անբարենպաստ պայմաններում անտառածածկ և լեռնային տեղանքում շարժական խմբերը ժամանակային չափորոշիչներին համապատասխան առաջ են շարժվել նախատեսված ուղղությամբ և հաղթահարել դարանակալումը․․․»։

Փետրվարի 28-ին էլ Ադրբեջանում անց են կացվել «Պայքար խոր ձյան ծածկույթի և սաստիկ ցրտահարության պայմաններում» թեմայով զորավարժություններ, ընդ որում՝ ռազմածովային ուժերի հետևակային կորպուսի ստորաբաժանումների հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «ստորաբաժանումները կատարել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման խնդիրները։ Հետախուզական տվյալների հիման վրա թշնամու ապաստարանների կոորդինատները ճշգրտելուց հետո ծովայինները առաջ են շարժվել նշանակված ուղղությամբ՝ ձնառատ անտառապատ տեղանքով»։

Սա հրապարակային, բաց աղբյուրներով եղած պատկերն է, վստահ եմ՝ հետախուզական ու փակ աղբյուների տիրապետող գերատեսչությունները կունենան վարժանքների մասին հավելյալ տեղեկատվություն։ Սակայն անգամ բաց ու հրապարակային աղբյուրներով ակնհայտ է՝ Ադրբեջանը պատրաստվում է ու շատ ինտենսիվ վարժանքներ է անցկացնում եղանակային անբարենպաստ պայմաններում անտառածածկ և լեռնային տեղանքում հնարավոր մարտական գործողությունների համար։

Ընդ որում, դրա համար կիրառվում է ամենամարտունակ ստորաբաժանումներից մեկը՝ ծովային հետևակը։ Կարծում եմ՝ «խաղաղության պայմանագրի» մասին հեքիաթներ կարդալու փոխարեն, պատկան գերատեսչություններում ճիշտ կանեն հետևել և ժամանակին բարձրաձայնել Ադրբեջանի հնարավոր ագրեսիվ ծրագրերի մասին, քանի որ դրանց թիրախում մեր պետությունն է։

Միշտ հիշեք՝ նմանատիպ զորավարժությունները հենց այնպես չեն անցկացվում, դրանք հստակ նպատակ ունեն՝ պատրաստվել հնարավոր ագրեսիայի։ Դրա մասին ժամանակին շատ բաց տեքստով խոսել էր Ադրբեջանի Միլլի Մեջիսի պատգամավորներից մեկը։ (https://t.me/TatevHayrapetyan/2600) Ադրբեջանը շատ ազնիվ է իր ագրեսիվ ծրագրերում, մնում է մենք սովորենք դրանք ժամանակին տեսնել ու կանխել՝ բոլոր հնարավոր գործիքակազմերով»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ