Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 13:05 03-03-2025

«Արթմեդ» ԲԿ-ի պարզաբանումը՝ վիրահատության ժամանակ տաքացնող սարքով 68-ամյա կնոջը այրվածքներ պատճառելու վերաբերյալ

Նախօրեին Shamshyan.com լրատվական կայքում հրապարակվել է «Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Արթմեդ» բժշկական կենտրոնում վիրահատության ժամանակ բժշկական տաքացնող սարքը բժիշկը դրել է 68-ամյա կնոջ վրա, ինչի հետևանքով վերջինը այրվածքներով տեղափոխվել է այլ հիվանդանոց» վերտառությամբ հրապարակում:

Արթմեդ ԲՎԿ-ից հայտնում են, որ 68 տարեկան բուժառուն ընդունվել է բժշկական կենտրոն՝ կոնստրուկցիաների հեռացման նպատակով, որոնք բուժառուի մարմնում տեղադրվել են շատ ավելի վաղ և այլ բժշկական կենտրոնում:

Փետրվարի 7-ին տեղի է ունեցել կոնստրուկցիաների հեռացումը և հետվիրահատական շրջանը անցել է հարթ՝ հետվիրահատական շրջանին բնորոշ բժշկական բոլոր ցուցումներին համապատասխան: Երեք օր ստանալով հետվիրահատական ստացիոնար, վերականգնողական բուժում ԲՎԿ-ի պրոֆեսիոնանալ բուժանձնակազմի կողմից, բուժառուն դուրս է գրվել հիվանդանոցից լավացումով արդեն ամբուլատոր հսկողության ցուցումով։

Նշենք, որ վիրահատության ընթացքում վիրահատող բժշկի կողմից օգտագործվում է էլեկտրական դանակ, որի վրա տեղադրվում է պասիվ էլեկտրոդ, ինչի կիրառման ընթացքում՝ յուղոտ կամ մազակալված մաշկի առկայության դեպքում կարող է առաջանալ նման այրվածք:

ԱՐԹՄԵԴ ԲՎԿ-ում բոլոր վիրահատություններից առաջ նախապես բուժանձնակազմի կողմից վիրահատարանի էլեկտրական գործիքները նախապես փորձարկվում են, բերվում են աշխատանքային վիճակի և դրանից հետո բուժառուին միայն տեղափոխում վիրահատարան: Այս դեպքը բացառություն չէ:

Հերթական այցի ժամանակ բուժառուն գանգատվել է սրունքի վերին երրորդական շրջանի ցավերից։ Զննման ժամանակ բուժող բժշկի կողմից նկատվել է ստորին վերջույթի շրջանում այրվածք, որի պատճառները բժշկին հայտնի չեն եղել: Չի արձանագրվել ինչպես նախավիրահատական, այնպես էլ հետվիրահատական փուլերում:

Այնուամենայնիվ, «ԱՐԹՄԵԴ»-ում իրականացվել է համապատասխան բուժօգնություն: Հետագա այցերի ժամանակ ի թիվս հիմնական ամբուլատոր բուժումների կատարվել է այրվածքի վիրակապում և այլ բուժումներ։

Այլ բժշկական կենտրոն բուժառուն դիմել է դուրսգրումից մոտ 20 օր հետո:

Մենք կոչ ենք անում հանրությանը միակողմանի կերպով չընկալել լրատվական կայքում տեղ գտած հրապարակումը, քանի որ նման միակողմանի հրապարակումները վնասում են «ԱՐԹՄԵԴ ԲՎԿ»-ի և բուժող բժիշկների բարի համբավը:

SHAMSHYAN.com-ի հրապարակմանն արձագանքել են «ԱՐԹՄԵԴ ԲՎԿ»-ից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 27-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ «ջերմային կոնտակտային այրվածք աջ ծնկափոսի շրջանում, 3-րդ Բ աստիճան՝ մոտ 0.3% մարմնի մակերես, 20 օր ուշացումով հետվիրահատական» ախտորոշմամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, պարզել էին, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 68-ամյա Լենա Շ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը հայտնել էր, որ վնասվածքը ստացել էր փետրվարի 7-ին՝ «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում օրթոպեդ-վնասվածքաբան Երևանի բնակիչ 36-ամյա Ռաֆայել Ա․-ի կողմից կատարված վիրահատության ժամանակ՝ բժշկական տաքացնող սարքը իր վրա դնելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ