Ներքին 1 տարի առաջ - 09:50 02-03-2025

«Արթմեդ» ԲԿ-ում վիրահատության ժամանակ բժշկական տաքացնող սարքը բժիշկը դրել է 68-ամյա կնոջ վրա․ վերջինը այրվածքներով հոսպիտալացվել է․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «ջերմային կոնտակտային այրվածք աջ ծնկափոսի շրջանում, 3-րդ Բ աստիճան՝ մոտ 0.3% մարմնի մակերես, 20 օր ուշացումով հետվիրահատական» ախտորոշմամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 68-ամյա Լենա Շ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով տուժածը հայտնել է, որ վնասվածքը ստացել է փետրվարի 7-ին «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում օրթոպեդ-վնասվածքաբան Երևանի բնակիչ 36-ամյա Ռաֆայել Ա․-ի կողմից կատարված վիրահատության ժամանակ՝ բժշկական տաքացնող սարքը իր վրա դնելու հետևանքով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը