Մամուլ 1 տարի առաջ - 08:20 01-03-2025

Գուցե նախարարի սիրելի «Ուիգմոր»-ի լիցենզավորումը հրահանգված էր հապճե՞պ տալ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ առաջ գերժամանակակից, գերհագեցած հիվանդանոցի համբավ ունեցող «Ուիգմոր» բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության հետեւանքով մի կին մահացավ՝ Մ. Մ.-ն: Սա ևս մեկ առիթ է՝ խոսելու Ուիգմոր կլինիկայի ստացած լիցենզիայի մասին, որը ակնհայտորեն մութ և կասկածելի պատմություններով է ուղեկցվում: Նրանց տրվել է լիցենզիա՝ առանց փորձարկելու հնարավորությունները:

Նախ արձանագրենք, որ պլաստիկ վիրահատությունները պլանային վիրաբուժական միջամտություններ են և, ի տարբերություն այլ վիրաբուժական միջամտությունների, չեն իրականացվում անհետաձգելի կամ շտապ իրավիճակներում։ Եթե անհետաձգելի վիրահատություն պահանջող վիճակներում վիրահատական սեղանին բուժառուի մահվան հավանականություն է լինում, ապա պլաստիկ վիրահատությունների ժամանակ հիվանդի մահվան հավանականությունը բացառվում է։ Վերջապես, մարդը պլանավորել էր գեղեցկանալ, ոչ թե մահանալ։
Հիշեցնենք, որ շուրջ մեկ տարի առաջ՝ 2024 թվականի ապրիլին, քննչական կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակներում բերման էին ենթարկվել նախարար Ավանեսյանի «սրտի «Ուիգմորի»» տնօրեն Զավեն Քոլոյանը, նախարար Ավանեսյանի ընտանիքին պատկանող «Արֆարմացիա»՝ դեղ ներկրող ընկերության և նույն «սրտի ուիգմորների» նախկին ֆինանսիստ, պետական առողջապահական գործակալության արդեն նախկին պետ Ահարոն Բարսեղյանը, ինչպես նաև լիցենզավորման գործակալության մեկ աշխատակից՝ Տիգրան Ասլաբադյանը։

Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործից հետո առողջապահության նախարարությունում լուրեր տարածվեցին, որ, ի թիվս այլ հարցերի, իրավապահ մարմինների մոտ կասկածներ էին առաջացել նաև 2023 թվականին բացված և անմիջապես 600 միլիոն դրամի պետական պատվերի արժանացած անփորձ և անհայտ «Ուիգմոր» հիվանդանոցի լիզենզավորման գործընթացի օրինականության մասին:

Նշվում էր, որ այդ գործակալության աշխատակից Ասլաբադյանին բերման ենթարկելու հանգամանքը պայմանավորված է եղել դրանով։

Տեղեկացնենք, որ նախարարության ներկայիս լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանը լիցենզավորման գործակալությունում բաժնի պետ էր դեռ մոտ մեկ տասնամյակ առաջ։ Արդեն շուրջ 7 տարի է, որ նա գործակալության պետն է։

Հայտնի է նաև, որ «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի լիցենզավորման գործընթացը 2022 թվականին կազմակերպվել է աննախադեպ արագությամբ` առաջնորդվելով երևի пионер всегда готов սկզբունքով։ Իսկ միգուցե «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցին մեծ արագությամբ լիցենզավորելու համա՞ր է Վահե Ալեքսանյանի՝ անհայտ մասնագիտությամբ և դատական բժշկության հետ որևէ կապ չունեցող եղբայր Մարտին Ալեքսանյանին առողջապահության նախարարությունը «պարգևատրել» Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում «փարթամ» աշխատանքով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում