Արտաքին 1 տարի առաջ - 20:50 28-02-2025

Հազվագյուտ մետաղների կարևորությունը. ԱՄՆ-ի և Ուկրաինայի նոր համաձայնագիրը

Վերջին շրջանում հազվագյուտ մետաղների թեման կարևոր դեր է խաղացել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ, հատկապես՝ Ուկրաինայի հետ հարաբերություններում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ ստորագրելու հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագիր։

Այս համաձայնագրով ԱՄՆ-ն հնարավորություն է ստանում մասնակցել Ուկրաինայի հանքարդյունաբերության ոլորտին։ Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել «Վերակառուցման ներդրումային հիմնադրամ», որտեղ Ուկրաինան իր պետական ռեսուրսներից ստացված եկամուտների 50%-ը կներդնի։ Այս հիմնադրամը համատեղ կառավարվելու է ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմից՝ ուղղված լինելով Ուկրաինայի վերականգնմանն ու զարգացմանը։

Չնայած այս համաձայնագրին, ԱՄՆ-ն չի տրամադրել Ուկրաինային անվտանգության հստակ երաշխիքներ։ Հազվագյուտ մետաղները, ինչպիսիք են լիթիումը, գրաֆիտը և ուրանը, կարևոր նշանակություն ունեն ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում՝ պաշտպանական համակարգերի և էլեկտրոնիկայի արտադրության համար։

ԱՄՆ-ի համար այս մետաղների հասանելիությունը ռազմավարական նշանակություն ունի՝ հատկապես Չինաստանի նման երկրների նկատմամբ կախվածությունը նվազեցնելու համար։ Ուկրաինայի հանքային ռեսուրսները կարող են կարևոր դեր խաղալ ԱՄՆ-ի արդյունաբերական բազայի ամրապնդման գործում։

Թրամփի բիզնեսմենի միտքն ու սիրտը մտածում է այդ հազվագյուտ մետաղների մասին, որոնցով հետաքրքված է նաև Գրենլանդիայում։ ԱՄՆ-ն ձգտում է ապահովել այս ռեսուրսների հասանելիությունը՝ իր տեխնոլոգիական և պաշտպանական կարիքները բավարարելու համար։

Oragir.News-ը ձեզ համար առանձնացրել է այն հիմնական ոլորտերը, որոնցում Թրամփը կիրառում է հազվագյուտ մետաղները։ Այս մետաղները կիրառվում են սմարթֆոնների, համակարգիչների, բարձրակարգ պրոցեսորների և այլ էլեկտրոնային սարքերի արտադրության մեջ։ Դրանք կարևոր են վերականգնվող էներգիայի աղբյուրների, ինչպես նաև էլեկտրական տրանսպորտային միջոցների արտադրության համար։

Հազվագյուտ մետաղները կիրառվում են ռազմական տեխնիկայի, ռադարների, հաղորդակցման համակարգերի և այլ պաշտպանական սարքավորումների արտադրության մեջ։ Դրանք կիրառվում են էլեկտրական և հիբրիդային մեքենաների մարտկոցների, ինչպես նաև կատալիտիկ փոխակերպիչների արտադրության մեջ։

Այս ոլորտների համար հազվագյուտ մետաղների հասանելիությունը կենսական է, քանի որ դրանք ապահովում են արտադրանքի որակը, արդյունավետությունը և Ուկրաինայի հետ համագործակցությունը հազվագյուտ մետաղների մատակարարման ոլորտում կարող է նվազեցնել ԱՄՆ-ի կախվածությունը այլ երկրներից և ապահովել ռազմավարական ռեսուրսների կայուն մատակարարում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին