Ներքին 1 տարի առաջ - 19:58 28-02-2025

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Փետրվարի 28-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ալագյազ-Գեղարոտ ավտոճանապարհին բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Ամենից շատ դիտված