Ներքին 1 տարի առաջ - 19:35 28-02-2025

Երևանում պայթյուն է տեղի ունեցել «Mitsubishi»-ում, ինչից վնասվել է հարևանությամբ կայանված 2 «BMW X5»․ shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 28-ին, պայթյուն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցի 1/6 հասցեի դիմաց կայանված «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվել են հարևանությամբ կայանված 2 «BMW X5» մակնիշի ավտոմեքենա։

Պայթյունի հետևանքով «Mitsubishi»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են «Նհո Հրաչ» ընկերության աշխատակիցները օգտագործելով հատուկ կրակմարիչներն ու մինչ շտապօգնության ժամանումը նրանք նաև օգնություն են ցուցաբերել վիրավորին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը