Ներքին 2 տարի առաջ - 10:23 08-03-2024

Առեղծվածային պայթյուն՝ հդեհի բռնկումով՝ Էջմիածին քաղաքում․ վնասվել են բնակարանների պատուհաններ, դռներ, կայանված մեքենաներ․ կա վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ու առեղծվածային պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի Կարճիկյան փողոցի 1-ին շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով և կան վնասված ավտոմեքենաները։

Հրշեջները մարել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայում պայթյունի հետևանքով առաջացած կրակը։

Պայթյուն-հրդեհի հետևանքով վնասվել էին նաև բակում կայանված «Mercedes CLS 550», «Toyota Vits», «Infiniti », «Jeep» մակնիշի ավտոմեքենաները և պարեկներն ու ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզում են նշված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Մինչ հրշեջ փրկարարների ժամանումը քաղաքացիները ավտոմեքենաներից 2-ը տարհանել են։

Պայթյունի հետևանքով 1 հոգի թեթև վնասվածքով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վնասվել են մի քանի բնակարանների պատուհանների ու դռների ապակիները, բնակարանների սենյակների մի քանի պատեր դարձել են վթարային։ Պայթյունի հետևանքով վնասվել է անգամ 5-րդ հարկում գտնվող բնակարանների պատուհանները։

Ոստիկանությունը պարզում է վիրավորի և պայթյունի հետևանքով մետաղե ջարդոնի՝ «Opel Zafira»-ի սեփականատիրոջ ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում