Մամուլ Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:30 28-02-2025

ԱՄՆ–ՌԴ հանդիպումներ, Թրամփի մաքսատուրքերը, աղետ Կերչում, էժան Բիթքոին․ Մամուլ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ իր առաջարկած 25% մաքսատուրքերը Մեքսիկայի և Կանադայի ապրանքների նկատմամբ ուժի մեջ կմտնեն երեքշաբթի, ինչպես նաև 10%-ով կբարձրացվի Չինաստանից ներմուծվող ապրանքների հարկը։ Այս մասին հաղորդում է Reuters–ը։
Մաքսատուրքերի բարձրացման պատճառների մեջ նշվում է այն, որ այդ երկրներից մահաբեր թմրանյութեր են ներկրվում ԱՄՆ։
Թրամփի վարչակազմը կարծես ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրում իր ռազմավարական մրցակցի՝ Չինաստանի նկատմամբ՝ չնայած այն հանգամանքին, որ Թրամփի նախագահության սկզբում խոստացված 60%-անոց մաքսատուրքերը չեն կիրառվել։
Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է, որ որոշել է ավելացնել լրացուցիչ տուրքեր Չինաստանի նկատմամբ և չհետաձգել Կանադայի ու Մեքսիկայի ապրանքների վրա մաքսատուրքերի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը՝ հաշվի առնելով իր վարչակազմի գնահատմամբ անբավարար առաջընթացը ֆենտանիլի ներհոսքի սահմանափակման հարցում։


Կերչի նեղուցում Վոլգոնեֆթ-212 տանկերից մազութ է արտահոսել՝ հանգեցնելով խոշոր էկոլոգիական աղետի։ Այս մասին գրում է Interfax-ը։
Շրջակա միջավայրին հասցված վնասը գգնահատվում է մոտ 440 միլիոն դոլար։ Արտահոսքի հետևանքով նաև հազարավոր կենդանիներ են տուժել, հարյուրավորներն էլ մահացել։
Աղտոտվել են Անապայի լողափերը։
Տանկերի սեփականատերը տուգանվել է ընդամենը 400 դոլարով, ինչը անհամեմատ փոքր գումար է վնասի համեմատ։


Ռուսաստանում հասկի ցեղատեսակի 2 շներ հարձակվել են 9-ամյա մի տղայի վրա՝ պատառոտելով նրա դեմքը։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։
Երեխային ուղղաթիռով շատ արագ տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը ծայրահեղ ծանր է։
Բժիշկները նախատեսում են երկարատև բուժում և պլաստիկ վիրահատություններ՝ դեմքի վերականգնման համար։
Ոստիկանությունում պարզ է դարձել, որ շների տերը՝ Ռոման Ցիգանկովը, կենդանիներին մոտ 10 օր չի կերակրել։
Ցիգանկովը երկրից չհեռանալու մասին սստորագրություն է տվել, իսկ շներին էֆթանազիայի են ենթարկել․ քնեցրել են ու սպանել։

Այս և միջազգային մամուլի այլ կարևոր հրապարակումները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում