Ներքին 1 տարի առաջ - 20:08 27-02-2025

Կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Ազնավուր» հիմնադրամ

«Ազնավուր» հիմնադրամն ու հայկական կազմակերպությունները կոչ են արել շտապ գործողություններ ձեռնարկել Բաքվում գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքի կապակցությամբ․

Հիմնադրամը միջազգային հանրությանը կոչ է արել պահանջել արդարություն Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների համար,

Ապահովել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքի և նրա արդար դատաքննության իրավունքների շարունակական խախտումների անհապաղ և մանրակրկիտ քննության թափանցիկություն և հաշվետվողականություն դատական գործընթացներում՝ միջազգային անկախ դիտորդների և օրինական ներկայացուցիչների հասանելիութամբ, որպեսզի ստիպեն Ադրբեջանին կատարել միջազգային պարտավորությունները և վերջ դնել Հայաստանի քաղաքացիների քաղաքական դրդապատճառներով հետապնդմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

«Դիմում ենք միջազգային հանրությանը: Որպես աշխարհի հայկական սփյուռքի խոշորագույն կազմակերպություններ և Հայաստանի Հանրապետությունում գործող ՀԿ-ներ՝ մենք` ներքոստորագրյալներս, դիմում ենք Ձեզ նամակով, կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանում աշխարհահռչակ հայ բարերար և հայաստանցի Ռուբեն Վարդանյանի քաղաքական հետապնդումը:

18 ամիս անցկացնելով գերության մեջ, սարսափելի պայմաններում և մեղադրվելով ադրբեջանական պետության դեմ հանցագործություններ կատարելու մեջ, 2020 թվականի պատերազմի ժամանակ և դրանից հետո հանդես գալով Լեռնային Ղարաբաղի հայերի կողքին՝ պրն Վարդանյանը վերջերս հացադուլ է հայտարարել։ Նրա նպատակն է ընդգծել միջազգային միջամտության հրատապ անհրաժեշտությունը՝ կանխելու Արդարադատության միջազգային օրենքներին համապատասխան արդար դատաքննության Մարդու հիմնարար իրավունքի հետագա խախտումները: 2025 թվականի փետրվարի 19-ին Բաքվի բանտից իր ընտանիքի հետ կարճատև հեռախոսազրույցի ժամանակ պարոն Վարդանյանը հիշատակել է Ադրբեջանի կողմից պատշաճ իրավական ընթացակարգի և միջազգային չափանիշների աղաղակող խախտումների մասին:

Պարոն Վարդանյանը խոսել է իր նկատմամբ անազատության մեջ դաժան վերաբերմունքի մասին, այն մասին, թե ինչպես են իրեն ստիպել ստորագրել գործի կեղծված նյութերը եւ զրկել պաշտպանություն նախապատրաստելու իրավունքից, եւ սրանք ընդամենը մի քանիսն են Ադրբեջանի մարտավարություններից, որոնք ուղղված են նրա Մարդու իրավունքների խաթարմանը և դատավճռի կայացմանը:

Ցավոք, կալանավորված հայերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ պարոն Վարդանյանի նախորդ դիմումը միջազգային կազմակերպություններին եւ լրատվամիջոցներին մնացել է անպատասխան, ինչն էլ ավելի լուրջ հետեւանքներ է ունեցել: Նրա ներկայիս հացադուլը ոչ միայն բողոք է, այլև ահեղ նախազգուշացում. հետագա լռությունն ու անգործությունը միայն կվատթարացնեն Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ ռազմագերիների և ձերբակալված քաղաքացիական անձանց վիճակը: Կոչ ենք անում վճռական դիրքորոշում որդեգրել Ալիևի ռեժիմի դեմ՝ պաշտպանելու արդարությունը, մարդկային արժանապատվությունը և օրենքի գերակայությունը, քանի դեռ շատ ուշ չէ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում