Ուղիղ եթեր
Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 19:30 27-02-2025

Էրդողանը Թուրքիայի 100 տարվա երազանքն է իրագործում․ Հայաստանը չի դիմագրավում․ թյուրքագետ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Դա Թուրքիայի 100 տարվա երազանքի մի մասն է՝ Թուրանի կազմավորման հետ կապ ունի։ Երբ Սովետական միությունը քայքայվեց, Թուրքիան իր առաջ մեծ շանս տեսավ՝ 70 տարի շարունակ սառեցված այդ խնդիրը կրկին օրակարգ բերելու համար»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց թյուքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության կազմում թյուրքալեզու երկրների հետ համագործակցության հարցով հանձնաժողով ստեղծվել։



/Տիրան Լոքմագյոզյան, թյուրքագետ/

Թյուրքագետը շեշտում է՝ դեռևս 100 տարի առաջ երիտթուրքերն էին ցանկանում այդ ծրագիրը կյանքի կոչել, որի գլխավոր խոչընդոտը Հայաստանն էր։

«100 տարի հետո նորից Հայաստանը գլխավոր խոչընդոտն էր, բայց հիմա փորձում են կամաց-կամաց հաղթահարել այդ խոչընդոտը։ Երբ Սովետական միությունը քանդվեց, իրենք այդ ծրագիրն առաջ տանելու մեծ շանս տեսան և սկսեցին աշխատել․ սկզբնական շրջանում մի քիչ աճապարեցին ու չստացվեց, բայց հետո տեսան, որ կամաց-կամաց աշխատելով դա հնարավոր է իրականացնել։ Իրենք աշխատում են արդեն այդ ծրագրի վրա ու ԽՍՀՄ-ից անջատված թյուրքալեզու պետությունների հետ ծրագրեր են իրականացնում։ Դրանցից ամենակարևորը լեզվի ծրագիրն էր, հետո՝ առևտրական, ռազմական, հնէաբանական և այլ ծրագրեր էին առաջ տանում։ Թուրքիան այս ծրագրերի վրա միլիարդներ է ծախսում և դրանք բավականին հաջող առաջ են ընթանում, թեպետ դեռևս վերջնակետին չի հասել»,- նկատում է նա։

Լոքմագյոզյանի խոսքով՝ Թուրքիան դանդաղ, բայց հիմնական քայլերով շարժվում է այս ծրագրի իրագործման ուղղությամբ։ Ըստ նրա՝ այս ամենը, այդ թվում հանձնաժողովի ստեղծումը, հենց այդ իրողությամբ է պայմանավորված, որի միջոցով առաջ են տանում թուրք-իսլամական սինթեզի օրակարգը։

Oragir.News-ի հարցին՝ Հայաստանն ինչպե՞ս պետք է հակազդի այս ծրագրին, քանի որ այն նախևառաջ իր դեմ է ուղղված՝ Տիրան Լոքմագյոզյանը պատասխանեց, որ Հայաստանը ո՛չ հակազդելու կարողություն ունի, ո՛չ էլ այն կառվարությունն ու իշխանությունը ունի, որը կարող է հակազդել։ «Ընդհակառակը՝ արդեն քանի տարի է՝ մենք տեսնում ենք, որ ոչ թե հակադարձում են, այլ իրենց ամեն առումով օգնում են։ Այս պայմաններում՝ այսօրվա պայմաններում, Հայաստանը ոչ հակադարձելու նպատակ ունի, ո՛չ էլ ուժ։ Հայաստանը միայն այն ժամանակ կարող է հակադարձել, երբ ինչ-որ հզոր ուժի հետ ընկերություն կանի ու նախևառաջ կկարողանա իր սահմանները պաշտպանել»,- ասաց նա։

Տիրան Լոքմագյոզյանը հավելեց, որ այսօր Հայաստանը ճանապարհներ և միջանցքներ տալու մասին է խոսում, որը ոչ մի լավ տեղ չի տանելու։

Նշենք, որ Թուրքիայում ավելի քան 2 տասնամյակ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կազմում նոր մարմին է ստեղծվել, որը կոչվում է Թյուրքալեզու պետությունների հարցերով վարչություն։

Դավիթ Գույումջյան


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ