Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 12:20 27-02-2025

Մեծ Բրիտանիայում ոսկե զուգարան են գողացել այն ամրոցից, որտեղ ծնվել էր Չերչիլը․ BBC

BBC-ն գրում է. Բրիտանիայում ընդամենը 5 րոպեում հանցագործները 6 միլիոն դոլար արժողությամբ ոսկե զուգարան են գողացել։

Սեպտեմբերի 14-ի գիշերը Օքսֆորդի մերձակայքում գտնվող Բլենհելմյան ամրոցի դարպասներից հինգ հոգուց բաղկացած հանցախումբ է ներխուժել։

Հանցագործները կոտրել են պատուհանը և մտել պալատ, մուրճով ջարդել են ոսկե սանհանգույցը և հեռացել՝ մոռանալով իրենց հետ բերած գործիքները։

Զուգարանը արվեստի նմուշ էր համարվում, քաշը 98 կգ էր և ապահովագրված էր 6 միլիոն դոլարի չափով։

Բրիտանական ոստիկանությունը հետաքննում է գործը, սակայն դեռ ոչինչ չի հայտնաբերել։

Ամրոցը հայտնի է նրանով, որ այստեղ ծնվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը։

Ամենից շատ դիտված