Ներքին 1 տարի առաջ - 23:48 26-02-2025

«Երևանի Ավտոբուս»-ը վարորդներին տարիներ շարունակ չի տրամադրել օրենքով հասանելիք արձակուրդը․ Մանուկ Սուքիասյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում սկանդալները շարունակվում են

«Մայր Հայաստան» խմբակցությանն են դիմել «Երեւանի Ավտոբուս» ՓԲԸ վարորդներ՝ իրենց աշխատանքային իրավունքների ոտնահարման դեպքով։ Վարորդներին չեն տրամադրել օրենքով հասանելիք արձակուրդը տարիներ շարունակ՝ «խնդրել-համոզելով» կնքել արձակուրդը 2025թ. տեղափոխելու համաձայնագիր։

Վարորդներին արձակուրդ չտրամադրելը պայմանավորված չի եղել Աշխատանքային օրենսգրքի հիշյալ 167-րդ հոդվածով նախատեսված որեւէ հիմքով, հետեւաբար՝ մարդկանց շահագործել ու արձակուրդ չեն տրամադրել։

Այնինչ արձակուրդ չտրամադրելն օրենքով նախատեսում է տույժի վճարում վարորդին՝ արձակուրդի դրույքաչափի 0,15 տոկոսի չափով՝ ամեն օրվա համար»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը