Ներքին 1 տարի առաջ - 13:31 26-02-2025

Երթևեկության փոփոխություն՝ Երևանում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. փետրվարի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Թամանյան փողոցում: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը:

«Թամանյան փողոցի ձախ կողմում, այգու հարակից ճանապարհահատվածներում կարգելվի մեքենաների կանգառը:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ»,-ասվել է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված