Միտք 1 տարի առաջ - 00:06 26-02-2025

Նոր Սահմանադրության դեմ քվեարկելը Փաշինյանից ազատվելու լավագույն միջոցն է. Հարութ Սասունյան

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ հայտարարեց, որ հրամայել է պատրաստել նոր Սահմանադրություն, որը հանրաքվեի միջոցով պետք է հաստատվի Հայաստանի քաղաքացիների կողմից:
Հուսով եմ, որ Հայաստանում ընտրողների մեծամասնությունը կմերժի նոր Սահմանադրությունը՝ դրանով իսկ ստիպելով նրան հրաժարական տալ։ Սա ոսկե հնարավորություն է նրանից ազատվելու համար։ Վերջին յոթ տարիների ընթացքում նրան պաշտոնից հեռացնելու նախկին բոլոր ջանքերը ձախողվել են, քանի որ.

1) Ընդդիմադիր խմբերի միջև պառակտումը խոչընդոտել է նրանց ձևավորել բավականաչափ մեծ համախմբում, որը կարող է հեռացնել Փաշինյանին պաշտոնից: Չնայած նրան, որ վերջին տարիներին նրա ժողովրդականությունը զգալիորեն նվազել է՝ յոթ տարի առաջվա 80 տոկոսից հասնելով ներկայիս 10 տոկոսից ցածր, այնուամենայնիվ, նրա իշխող կուսակցության քաղաքական վարկանիշն ավելի բարձր է, քան յուրաքանչյուր ընդդիմադիր խմբի: Բազմաթիվ արդարացումներ են բերվել չմիավորվելու համար, սակայն դրանցից ոչ մեկն ավելի կարևոր չէ, քան երկիրը փրկելու անհրաժեշտությունը։ Ցավոք, հենց պառակտված ընդդիմությունն է պահում է Փաշինյանի իշխանությունը։

2) Փաշինյանի դեմ հաջող համախմբում կազմելու համար ոչ մի խումբ չպետք է փորձի իշխել: Դաշինքի ղեկավարությունը պետք է հերթով փոփոխվի մինչև նոր ընտրությունների անցկացումը:

3) Ստվերային կառավարությունը պետք է բաղկացած լինի բոլոր ընդդիմադիր խմբերից՝ մասնագիտական փորձի հիման վրա:

4) Խմբերը պետք է ժամանակավորապես մի կողմ թողնեն իրենց բոլոր ներքին տարաձայնությունները և միավորվեն ազգը փրկելու համար: Եթե Հայաստանն այլևս գոյություն չունենա, այս խմբերի գաղափարախոսություններից ոչ մեկը նշանակություն չի ունենա։ Երկիրը փրկելուց հետո նրանք կարող են վերադառնալ իրենց ինքնուրույն նպատակներին:

Իմանալով Փաշինյանի եսասիրական գործելաոճը՝ նա կշրջի ամբողջ Հայաստանով՝ ապահովելու համար, որ քաղաքացիները քվեարկեն նոր Սահմանադրության օգտին։ Նա քարը քարի վրա չի թողնի իր նպատակին հասնելու համար՝ ճնշելով և սպառնալով նրանց: Նա իր տրամադրության տակ ունի իշխանության լծակներ՝ իրականացնելու համար նման հսկայածավալ քարոզարշավ և դիմելու ընտրակեղծիքների կամ նախընտրական, օրինական սահմանը գերազանցող մեծ գումարներ հավաքելու, ինչպես իր կուսակցությունն արեց Երևանի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ:

Սա Փաշինյանի համար գերագույն նպատակ է, քանի որ նախագահ Ալիևը հասկացրել է, որ առանց Հայաստանի նոր Սահմանադրության՝ ինքը կհրաժարվի ստորագրել «Խաղաղության պայմանագիրը», որի մասին աղերսում է Փաշինյանը։ Փաշինյանին պետք է այդ ստորագրված թղթի կտորը, որպեսզի 2026 թվականի ընտրություններում մոլորեցնի ընտրողներին, որպեսզի նրանք կարծեն, թե ինքն է «խաղաղություն» բերել, թեև դա երկար չի տևի։

Սկզբում, Փաշինյանը մերժեց Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Ալիևի պահանջը՝ որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին: Նաև, Փաշինյանն ասաց, որ նման անհրաժեշտություն չկա, քանի որ խաղաղության պայմանագրի նախագիծը պարունակում է դրույթ, որով երկու երկրները համաձայն են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը: Վեճի դեպքում խաղաղության պայմանագրի պայմանները գերակա են իրենց համապատասխան սահմանադրությունների նկատմամբ:

Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է անուղղակի հղումներ՝ Հայաստանի Հանրապետությունից տարածքներ պահանջելու վերաբերյալ։ Այնուամենայնիվ, Փաշինյանը ասաց, որ չի խնդրի Ադրբեջանին վերանայել իր Սահմանադրությունը…

Բացի Հայաստանի Սահմանադրությունը փոխելուց, Փաշինյանը ընդունել է Ալիևի հետևյալ պահանջները.
– Հայաստանն Ադրբեջանին է հանձնելու Հայաստանի տարածքում գտնվող որոշ գյուղեր։

– Թույլատրելու են ադրբեջանցիներին, որոնք նախկինում ապրել են Հայաստանի ներսում գտնվող անկլավներում, վերադառնալ և ապրել այնտեղ։

– Լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։

– Եվրամիության դիտորդների հեռացում Հայաստանից։

– Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ իր միջազգային հայցերի դադարեցում։

– Ադրբեջանի արևելյան հատվածից Նախիջևան տանող ճանապարհը պետք է լինի միջանցք Ադրբեջանի ինքնիշխանության ներքո, քան զուտ ճանապարհ: Միջանցքի դեմ առարկելիս Փաշինյանը համաձայնել է հեշտացնել մուտքը։

– Չնայած 2020 թվականի համաձայնագիրը թույլ է տալիս, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը անցնեն միմյանց տարածքներով, Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ադրբեջանցիները կարող են ազատ կերպով հատել Հայաստանի տարածքը՝ առանց մեկ անգամ հայտարարելու, որ համաձայնագիրը պետք է իրականացվի փոխադարձաբար:

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անցյալ շաբաթ ասաց, որ նոր Սահմանադրությունը պատրաստ կլինի մինչև 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Դեռ պարզ չէ, արդյոք ընտրողներին կառաջարկվի՞ քվեարկել Սահմանադրության համար, խորհրդարանի անդամների համար քվեարկության հետ միաժամանակ, թե՞ այդ ընտրություններից հետո:

Պարբերաբար Սահմանադրությունը փոփոխելու մեջ ոչ մի վատ բան չկա, երբ որ անհրաժեշտություն է առաջանում, սակայն թշնամու պահանջով ստիպված լինել բոլորովին նորը գրել՝ բացարձակապես անընդունելի է։

Շատ կարևոր է, որ հայ ընտրողները մերժեն նոր Սահմանադրությունը: «Ոչ» քվեն՝ վարչապետի նկատմամբ անվստահության քվեարկություն է: Նա այլևս չի կարող շարունակել մնալ իր պաշտոնում այն բանից հետո, երբ ժողովուրդը մերժի իր առանցքային նախաձեռնությունը։ Նա այլընտրանք չի ունենա, քան հրաժարական տալ:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի