Արտաքին 1 տարի առաջ - 18:15 25-02-2025

Թուրքական Altay տանկը կհանձնվի զանգվածային արտադրության

Թուրքիայի նախագահականի ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունն անդրադարձել է տեղական Altay տանկի զանգվածային արտադրությանը վերաբերող հարցերին:

Նա հայտարարել է, որ արդեն ընթացիկ տարում՝ 2025-ին, որոշակի քանակությամբ Altay տանկեր կհամալրեն Թուրքիայի սպառազինությունը, իսկ մինչև 2028-ը դրանց քանակը կհասնի 85-ի:

Գյորգյունն ընդգծել է, որ նման արդյունք կլինի, եթե ամեն ինչ ընթանա պլանավորված ժամանակացույցի համաձայն։

Նշենք, որ Altay տեսակի թուրքական տանկի նախատիպը ի հայտ է եկել դեռևս 2011-ին: Տանկերի տեղական արտադրության միջոցով Թուրքիան մտադիր է փոխարինել իր սպառազինությունում առկա գերմանական Leopard-1 և Leopard-2 տեսակի տանկերը:

Տանկն իր անվանումը ստացել է թուրք գեներալ Ֆահրեթին Ալթայի պատվին, ով եղել է քեմալական ազգայնամոլական շարժման ակտիվ մասնակիցներից։

Աղբյուրը՝ ermenihaber.am