Մամուլ 1 տարի առաջ - 08:21 25-02-2025

Ինչու է Փաշինյանը կրճատում մարզպետների լիազորությունները․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում է մարզպետներին․ ավտոպարկը կրճատեց, նրանց ենթակայությունից հանվեցին դպրոցները, հիմա՝ հիվանդանոցները: Դրանք հանձնվեցին ԿԳՄՍՆ-ին եւ առողջապահության նախարարությանը։ Տպավորություն է, որ շուտով փակելու է մարզպետարանները` հայտարարելով, թե «Հայաստանից արմատախիլ արեց հին ֆեոդալական ինստիտուտը»։ Իրականում, ոլորտից տեղյակ անձի կարծիքով, իշխանության ու ռեսուրսների կենտրոնացում է արվում՝ ամենայն հավանականությամբ, գալիք ԱԺ ընտրություններին ընդառաջ։ Դպրոցները, հիվանդանոցները, սոցծառայությունները մեծ ադմինիստրատիվ ռեսուրս են, ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանը չի վստահում իր նշանակած մարզպետներին ու որոշել է այդ ռեսուրսն անձամբ կառավարել։

Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ ներկայիս մարզպետերն իսկապես կշիռ եւ հեղինակություն չունեն իրենց տարածքներում, ինչպես նախկին մարզպետները։ Խոշորացված համայնքների ղեկավարներն ավելի շատ լծակներ ունեն, եւ ներմարզային հարաբերություններն ավելի շատ համայնքապետերը, քան մարզպետներն են կառավարում։ Բնականաբար, ընտրողի քվեն էլ նրանք են ուղղորդելու դեպի ՔՊ:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան