Արտաքին 1 տարի առաջ - 16:12 24-02-2025

Միխայիլ Գալուստյանն ու Ալբերտ Ավդոլյանը՝ ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների ցուցակում 

Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 16-րդ փաթեթում ներառվել են 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձինք։

Նրանց թվում են՝ հումորիստ Միխայիլ Գալուստյանը, հեռուստահաղորդավար Յուլիա Բարանովսկայան, մեդիամենեջեր Քրիստինա Պոտուպչիկը, շախմատիստ Սերգեյ Կարյակինը, սպորտային գիմնաստիկայի օլիմպիական չեմպիոն Նիկիտա Նագոռնին։

Նշվում է, որ Գալուստյանը, իբր, մասնակցել է ռուս երիտասարդների «ռազմականացմանը»։

Բացի այդ, ցուցակում են հայտնվել «Ինտեր ՌԱՕ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Դրեգվալը, «Յուժուրալզոլոտո» ընկերության նախագահ Կոնստանտին Ստրուկովը, գործարար Ալբերտ Ավդոլյանը, Միացյալ ավիաշինական կորպորացիայի գործադիր տնօրեն Վադիմ Բադեխան, «Մեչել»-ի տնօրենների խորհրդի նախագահ Իգոր Զյուզինը, «Ալմազ Անթեյ»-ի գործադիր տնօրեն Յան Նովիկովը, «Սիստեմա»-ի բաժնետեր և սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը և այլք։

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը