Արտաքին 1 տարի առաջ - 12:32 24-02-2025

Ադրբեջանում լուծարել են Sputnik-ի տեղական մասնաճյուղը

Ադրբեջանում լուծարել են Sputnik լրատվական գործակալության տեղական մասնաճյուղը, որը մտնում է «Россия Сегодня» մեդիա խմբի մեջ։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։

Նա նշել է, որ ռուսական ընկերությունն Ադրբեջանում կարող է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Ադրբեջանի իշխանությունները ռուսական կողմին ծանուցել են «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի շահերը ներկայացնող «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու մասին։ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը նշել է, որ կենտրոնը որպես իրավաբանական անձ գրանցելը անհրաժեշտ է, սակայն Ադրբեջանի իշխանություններին ուղղված Մոսկվայի դիմումներն անպատասխան են մնացել։