Արտաքին 1 տարի առաջ - 23:09 23-02-2025

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մոտ երիկամային անբավարարություն է սկսվել

Հռոմի Ֆրանցիսկոս պապի մոտ երիկամային անբավարարության նշաններ են ի հայտ եկել։ Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությանը։

«Հռոմի պապի վիճակը շարունակում է մնալ ծանր, թեև չի կրկնվել շնչառական ճգնաժամը (ինչպես նախորդ օրը)։ Արյան որոշ անալիզներ ցույց են տալիս թեթև երիկամային անբավարարություն, որը ներկայումս վերահսկվում է»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Պոնտիֆիկոսը դեռ թթվածնային թերապիա է ստանում քթի խողովակների միջոցով: Նշվում է նաև, որ նա մնում է գիտակից, լավ կողմնորոշված ​​և ներկա է եղել պատարագին՝ հիվանդանոցում իրեն խնամողների հետ: