Ներքին Միտք 1 տարի առաջ - 17:14 23-02-2025

Բացառիկ շանս Նիկոլ Փաշինյանին և մյուսներին՝ հրաժարականի համար. Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բացառիկ շանս Նիկոլ Փաշինյանին և մյուսներին՝ հրաժարականի համար

Մինչ մեր կողմից դատարանի այսօրվա որոշման բողոքարկումը՝ Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը, Մհեր Գրիգորյանը և իշխանական հանցախմբի բոլոր մյուս անդամները կարող են հրաժարական ներկայացնել իրենց պաշտոններից և դիմել դառնալու համար Հայաստանում կամ Ադրբեջանում դատավոր, դատախազ, քննիչ, քննչական մարմնի ղեկավար, հետաքննության մարմին, փաստաբան, ներկայացուցիչ, փորձագետ կամ հարկադիր կատարող կամ նշված անձանց մերձավոր ազգական կամ մերձավոր կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվող, որպեսզի առաջիկայում ազատվեն իրենց հասցեին իմ քննադատական խոսքը լսելուց։

Հ․Գ․ Դատարանի այսօրվա որոշմամբ իմ խոսքը սահմանափակելու այս բռնաճնշումը բացում է այն ներկայացնելու նոր ստեղծագործական հնարքների հնարավորության դռները»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի