Տիգրան Ավինյանը հավատարիմ է մնացել գրառմանը․ նա միացել է ձնամաքրման աշխատանքներին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ միացել է ձնամաքրման աշխատանքներին՝ այսպիսով արձագանքելով իր՝ 2016թ. ֆեյսբուքյան գրառման առթիվ նախօրեին համացանցում տարածված դիտողություններին: Նա գրառման մեջ քաղաքային իշխանությանը կոչ էր արել վերցնել բահերը և դուրս գալ փողոց։