Ներքին 1 տարի առաջ - 13:31 21-02-2025

Անընդունելի է, երբ մարդը ձեռք է բարձրացնում բուժաշխատողի վրա. ԵՊԲՀ ռեկտոր

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն անդրադարձել է բուժաշխատողի հանդեպ բռնության դեպքին՝ նշելով, որ այն հարիր չէ մեր ժողովրդին, մեր հասարակությանը.

«․․․Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Հայաստանում հերթական անգամ բռնություն են կիրառել բուժաշխատողի նկատմամբ․․․
Անընդունելի է ու անմարդկային, երբ մարդը ձեռք է բարձրացնում բուժաշխատողի վրա` իր մասնագիտական առաքելությունն իրականացնելու պահին․․․

Ամենախիստ պատժի ու պարսավանքի պետք է ենթարկվեն նմանատիպ դեպքերը։
Չմոռանանք, որ արարքի պատճառած բարոյական վնասը ոչ միայն բուժաշխատողին է, այլև մեր ողջ հասարակությանը։ Նմանատիպ երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում։

Ցանկացած պարագայում բուժաշխատողի հանդեպ կատարված որևէ ոտնձգություն դատապարտելի է և այն պետք է հասարակության կողմից համապատասխան արձագանքի արժանանա, անընդունելի է վիրավորական վերաբերմունք ցուցաբերել այն բուժաշխատողների հանդեպ, ովքեր մասնագիտական օգնություն են ցուցաբերում պացիենտներին` նրանց առողջության և կյանքի մասին հոգալով»:

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի