Մամուլ 1 տարի առաջ - 08:48 21-02-2025

Բուլկի Արամը հետախուզման մեջ եկամուտ է ստանում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նախկին պատգամավոր, նախարար Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ) դեռ Տիգրան Մեծի 4 հասցեի շենքի սեփականատերն է։ 2003-2007 թթ․ նա կարողացել է մասնավորեցնել Հանրապետության հրապարակին հարող այս պետական շենքը, եւ նրան պատկանող «Հանարդ» ընկերությունը Պետգույքի կառավարման վարչությանը, ֆիննախին վարձով տարածքներ էր տրամադրում, որի դիմաց պետբյուջեից մեծ գումարներ էին վճարում։ Հետո Արամ Հարությունյանին մեղադրանք առաջադրվեց առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու եւ փողերի լվացման համար, նա թաքնվեց իրավապահներից՝ մինչ օրս հետախուզվում է: Թվում է, թե նախեւառաջ հենց այդ շենքը պետք է վերադարձվեր պետությանը, սակայն պարզվում է՝ դրա ճակատագիրը դեռ անորոշ է։ Եթե մասնավորեցման որոշումն անօրինական ճանաչվի, ապա մի քանի տասնյակ գործարարներ, որոնք այս տարածքում բիզնեսներ ունեն, կտուժեն։

Պետգույքի կառավարման կոմիտեից մեզ պատասխանեցին․ «Դրա հետ կապված՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն ինչ-որ պաշտոնական տեղեկություն հաղորդել չի կարող, այդ տարածքներից ոչ մեկը պետական գույք չի համարվում, հետեւապես՝ տնօրինումը մեզ հանձնված չէ»։

Հետախուզման մեջ գտնվող Ա. Հարությունյանի փաստաբան Կարեն Հակոբյանն էլ ասաց՝ շենքը կալանքի տակ է, քրեական գործի քննությունը շարունակվում է․ «Քրեական գործը քննվում է, դրանից կախված՝ կորոշվի»։ Շենքում վարձակալներ կան, նրանց պայմանագրերը կնքված են «Հանարդ նախագծի» տնօրինության հետ, վարձավճարների եկամուտն էլ, բնականաբար, հետախուզման մեջ գտնվող Բուլկի Արամին է փոխանցվում, որը միայն շենքն օտարելու իրավունք չունի:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան