Մամուլ 1 տարի առաջ - 08:00 20-02-2025

Փարաքարի ընտրություններին քրեական միջադեպերն անխուսափելի կլինեն․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ի տարբերություն Գյումրու, Փարաքարում մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններով քաղաքական դաշտն այդքան էլ հետաքրքրված չէ, ուստի հնարավոր է կրկնվի նախորդ ընտրությունների պատկերը։ Մասնակցելու հայտ է ներկայացնելու «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը 2021-ին ստացել էր ամենաշատ՝ 48.94% ձայներ եւ ավագանու 21 մանդատից 10-ը, սակայն չկարողացավ ձեւավորել մեծամասնություն, քանի որ ՔՊ-ն, իր լծակները գործի դնելով, գործարքի գնաց Դավիթ Մինասյանի հետ, եւ ձեւավորեցին կոալիցիա։ «Ապրելու երկրի» թեկնածուն կրկին կլինի Վոլոդյա Գրիգորյանը։

ՔՊ թեկնածուն համայնքապետի ԺՊ Լյուդվիգ Գյուլնազարյանն է, որը նախորդ ընտրություններից հետո համայնքի ղեկավարի 1-ին տեղակալն էր, այնուհետեւ ղեկավար դարձավ` Դավիթ Մինասյանի հրաժարականից հետո։ Սակայն 2023-ի աշնանը մահվան ելքով միջադեպից հետո նա հրաժարական տվեց, բայց կուսակցության անցկացրած փրայմերիզի արդյունքում կրկին դարձավ ՔՊ-ի թեկնածուն։ 2021-ին ՔՊ-ն ստացել էր 27.54% ձայն։ Տեղեկություններ կան, որ համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը եւս մտածում է առաջադրվելու մասին, սակայն նրա նախկին թիմակիցների մեծ մասն այլեւս չի աջակցում նրան։ Մինասյանի դաշինքի նախկին անդամները, ովքեր 2021-ին ստացել էին 23.51%, նույնպես ծրագրում են առաջադրվել, սակայն դեռեւս պարզ չէ՝ որ քաղաքական ուժի անվան տակ։ Այս թիմն ունի ավագանու ազդեցիկ անդամներ, համախոհներ, որոնք կարող են հետընտրական շրջանում միավորվել ՔՊ-ի հետ, եթե «Ապրելու երկրին» չհաջողվի ստանալ 50%-ից ավելի ձայն։ Կան մտահոգություններ, որ Փարաքարի ընտրությունները չեն անցնի առանց քրեական միջադեպերի, հիշենք, որ համայնքի մաս կազմող Մերձավանում վերջին միջադեպի արդյունքում անգամ մարդ սպանվեց։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան