Ներքին 1 տարի առաջ - 23:24 19-02-2025

Շիրակի մարզպետը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետարանից։

Շիրակի մարզպետը ողջունել է դեսպանին, կարևորել Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարեկամությունն ու նշել, որ չնայած սահմանների առումով առավել փոքր հատվածում են Հայաստանն ու Իրանը սահմանակից, սակայն բարեկամության, միմյանց աջակցելու, տարածքային ամբողջականություն ընդունելու, խաղաղություն գնահատելու հարցում ավելի մեծ դաշնակիցներ ու աջակիցներ են։

Այնուհետև մարզպետը խոսել և ներկայացրել է հայրենի մարզն ու պատմել մարզկենտրոն Գյումրու մասին․
«Ձերդ գերազանցություն, պարոն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ։ Սիրով կպատմեմ ձեզ մեր մարզի մասին, որը համարվում է հումորի, սպորտի, մշակույթի ու հյուրասիրության կենտրոն։ Մեր մարզն ունի մեծ ներուժ, իսկ ես ու մարզպետի աշխատակազմը պատրաստ ենք անել հնարավորն այդ ներուժն առավելագույնս բացահայտելու, ներկայացնելու և ի շահ մարզի օգտագործելու։ Շիրակի մարզի առավելությունները թե լոգիստիկ հնարավորություններն են, թե բիզնեսի համար նպաստավոր պայմանները։ Իհարկե առավելություններն ու հնարավորությունները շատ են, որոնց մասին ֆորմալ խոսակցություն չէ որ կուզենամ ունենանք, այլև հստակ ծրագրեր ու համագործակցության եզրեր գտնենք»,- նշել է Շիրակի մարզպետը` վստահեցնելով, որ ցանկացած օրակարգ քննարկելու պատրաստակամություն ունի` լիազորությունների շրջանակում։

Դեսպան Սոբհանին շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և անդրադարձել հայ-իրանական հարաբերություններին և դրանց վերջին տարիների սերտացմանը:



«Պարոն մարզպետ, ուրախ եմ Ձեզ տեսնելու, տպավորված եմ, երբ հասկանում եմ, որ հոգացավորեն եք խոսում մարզի թե ներուժի, թե հնարավորությունների մասին։ Այն տեմպերն, ինչ կան մեր երկու երկրների բարեկամության սերտացման առումով` ինձ վստահություն են ներշնչում, որ ապակենտրոնացված համագործակցությունը ևս ստացվելու է։ Հայաստանի հետ առևտրային կապերը գնալով ամրապնդվում են, մենք բոլոր դեպքերում նշում ենք, որ տարածաշրջանում խաղաղության, հարաբերությունների սերտացման և գործընկերության կողմնակից ենք»,- ընդգծել է դեսպան Սոբհանին։

Դավիթ Առուշանյանն ու Մեհդի Սոբհանին անդրադարձել են Գյումրի և Յազդ քույր քաղաքների համագործակցության սերտացմանը, միջմարզային նոր համագործակցության հաստատմանն առնչվող հարցերի։

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետը դեսպանին գիրք նվիրելու օրվա առթիվ «Լավագույն մաղթանքներով և համագործակցության պատրաստակամությամբ` նվիրում եմ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին», մակագրությամբ «Սայաթ Նովա» գիրքն է նվիրել։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur