Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:00 19-02-2025

ՌԴ-ն և ԱՄՆ-ն հեռանում են անդունդից, Թրամփը մտահոգված է, նստացույց՝ Անկարայում․ Ամփոփ լուրեր. արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 19-ի միջազգային կարևոր լուրերը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մոտ 350 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել Ուկրաինային, սակայն այդ միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունների բացակայությունը մտահոգիչ է: Նա նաև քննադատել է եվրոպական երկրներին Կիևին աջակցելու հարցում նրանց ֆինանսական անբավարար մասնակցության համար։ ԱՄՆ ղեկավարն այս մասին ասել է Մար-ա-Լագոյում կայացած մամուլի ասուլիսում:
«Նախագահ Զելենսկին անցյալ շաբաթ հայտարարել է, որ չի ստացել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային փոխանցված միջոցների անգամ կեսը: Մենք Կիևին տրամադրել ենք, կարծես թե, 350 միլիարդ դոլար։ Դե, գուցե մի քիչ պակաս, բայց դա զգալի գումար է։ Բայց որտե՞ղ է այս ամբողջ գումարը: Ո՞ւր է այն գնում։ Ես երբեք չեմ տեսել որևէ հաշվետվություն այս մասին»,- բողոքել է Թրամփը:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Եվրոպան զգալիորեն ավելի քիչ է ծախսել Ուկրաինային օգնելու վրա, թեև աշխարհագրորեն ավելի մոտ է։ «Եվրոպան շատ ավելի փոքր տոկոս է ներդրել՝ մոտ 100 միլիարդ դոլար: Թեև նրանց համար այս պատերազմն ավելի մեծ ազդեցություն ունի, քան մեզ համար. մեզ բաժանում է օվկիանոսը, իսկ նրանց՝ ոչ»,- ասել է նա։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն սկսել են հեռանալ երկկողմ հարաբերություններում անդունդի եզրից, սակայն սրանք ընդամենն առաջին քայլերն են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք սկսել ենք հեռանալ այն անդունդի եզրից, որտեղ մեր հարբերությունները բերել-հասցրել էր Բայդենի վարչակազմը, բայց սրանք միայն առաջին քայլերն են», - ասել է նա չորեքշաբթի օրը՝ ելույթ ունենալով Պետդումայում։
Լավրովի խոսքով՝ մթնոլորտը դրական է, մտադրությունները՝ ճիշտ, կտեսնենք՝ ինչպես կզարգանա իրավիճակը, ինչ որոշումներ կկայացվեն։
Ռուսաստանի արտգործնախարարը հավելել է՝ «գլխավորը հանդիպելն է, իրար լսելն ու իրատեսական որոշումներ կայացնելն է»։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում երեկ կայացել են ռուս-ամերիկյան բանակցությունները: Դրանք տևել են 4.5 ժամ:

Մանրամասները՝ տեսանյութում:




Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում