Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:19 19-02-2025

Փաշինյանից սկսած, իր բանդայով վերջացրած, բոլորը «Քաջ Նազար»-ներ ու «Սուտլիկ Որսկան»-ներ են․ հարցում

Այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Նա գրական մեծ ժառանգություն է թողել մեզ։ Նրա ստեղծած կերպարները մինչ օրս էլ ապրում են և շատերն են դրանց համեմատում մեր իրականությունում տարբեր գործունեություն ծավալող, տարբեր բնագավառի մարդկանց հետ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Ի՞նչ եք կարծում «Քաջ Նազարը», «Սուտլիկ Որսկանը», «Անխելք մարդը», «Ձախորդ Փանոսը» այսօր ապրում են մեր իրականության մեջ»։

«Այո, բա նստած են ընդեղ «դառմայեդները»,- զայրացած պատասխանեց մի կին։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ բոլորն քաղաքական գործիչներն են նման այդ կերպարներին։ «Մեր շրջապատը դրանցով է լցված՝ գլուխգովան, սուտասան, հիմնականում քաղաքական գործիչները»,- նշեց նա։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ այդ կերպարներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն է։ «Բա ինչ են անում, բա գլխավորը, Նիկոլը «Քաջ Նազարն է»,- նշեց նա։ Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ այդ կերպարներ է շատ են մեր իրականության մեջ։

«Շատ են թե՛ ընդդիմության մեջ, թե՛ դիմության։ Քոչարյանը չպետք է ապրի Հայաստանում, իսկ Փաշինյանին պետք ա որպես ազգի դավաճան նստացնենք»,-նշեց նա։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ԱԺ-ի կեսը «Քաջ Նազար» է։ «Խի որ մեկը «Սուտլիկ Որսկան» ու «Քաջ Նազար» չի։ ԱԺ-ի կեսը «Քաջ Նազար» ա էլի։ Սաղս էլ «Ձախորդ Փանոս» ենք։ Խեղճ ժողովրդին գնդակ են սարքել տշում են էս կողմ, տշում են էն կողմ»,- նշեց նա։

«Սաղ էլ Քաջ Նազար են էլի, բռնած վարչապետից վերջացրած իր բանդայով։ Դրանք ամենամեծ Քաջ Նազարներն ու Սուտլիկ Որսկաններն են»,-պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը