Ներքին 1 տարի առաջ - 13:07 17-02-2025

Փաշինյանի «խաղաղության խաչմերուկը»՝ առանց Եվրոպայի կանաչ լույսի

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել մի շարք եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։ Հանդիպումների ընթացքում Փաշինյանը կրկին ընդգծել է իր կառավարության՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման տեսլականը, մասնավորապես՝ «խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը։

Փաշինյանը վերջին տարիներին ակտիվորեն առաջ է տանում Հայաստանի՝ որպես «խաղաղության խաչմերուկ» հանդես գալու գաղափարը։ Այս հայեցակարգով Հայաստանը պետք է դառնա տարանցիկ, առևտրային և համագործակցային հանգույց, որը կապող օղակ կծառայի Եվրասիայի, Միջին Արևելքի և Եվրոպայի միջև։ Ըստ Փաշինյանի, այս մոտեցումը կարող է ոչ միայն խթանել Հայաստանի տնտեսական զարգացումը, այլև ամրապնդել տարածաշրջանային խաղաղությունը՝ երկխոսության և համագործակցության հնարավորություններ ստեղծելով։

Սակայն Մյունխենում ՀՀ վարչապետի հանդիպումների մասին պաշտոնական տեղեկատվության վերլուծությունը վկայում է, որ Փաշինյանի այս առաջարկները եվրոպական առաջնորդների կողմից չեն արժանանում ուղիղ հավանության։ Թեև նրանք իրենց հայտարարություններում ընդգծում են Հայաստանի ջանքերը տարածաշրջանային կայունության ուղղությամբ, որևէ ուղիղ խոսք «խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին աջակցելու մասին չի հնչում։

Եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների ձևակերպումներն այս հանդիպումների ընթացքում ընդգծված դիվանագիտական էին։ Նրանք խոսում էին Հայաստանի ջանքերի կարևորության մասին, շեշտում տարածաշրջանային խաղաղության և կայունության անհրաժեշտությունը, սակայն խուսափում էին հստակ հայտարարություններից, որոնք կարտահայտեին բացահայտ աջակցություն հայկական կողմի ներկայացրած նախաձեռնություններին։

Սա վկայում է այն մասին, որ Եվրոպան շարունակում է դրսևորել չափազանց հաշվենկատ և հավասարակշռված դիրքորոշում Հարավային Կովկասում։ Մի կողմից, նրանք չեն ցանկանում ուղղակիորեն հակադրվել հայկական կողմի նախաձեռնություններին, սակայն մյուս կողմից՝ խուսափում են ձևակերպումներից, որոնք կարող են խնդիրներ առաջացնել տարածաշրջանային մյուս դերակատարների հետ հարաբերություններում։

Եվրոպական պետությունների այս մոտեցումը ցույց է տալիս, որ Հայաստանը, թեև տարածաշրջանային կայունության ապահովման հարցում շարունակում է մնալ միջազգային քննարկումների կենտրոնում, այնուամենայնիվ, չունի դիվանագիտական աջակցություն իր առաջարկած նախաձեռնությունների նկատմամբ։

Այսպիսով, Փաշինյանի «խաղաղության խաչմերուկը» շարունակում է մնալ քարտեզի վրա, բայց ոչ քաղաքական երթևեկության ուղիներում։ Եվրոպան լսում է, ժպտում է, բայց ոչ մի պետություն իր անունը չի գրում այս նախագծի տակ, թողնելով Փաշինյանին գաղափարներով լի, բայց առանց իրական աջակցության։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին