Մամուլ 1 տարի առաջ - 08:20 14-02-2025

«Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում տեղաշարժ չկա». հակակոռուպցիոն մարմնի զեկույց. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն մարմինը 2024 թվականի զեկույցում գրել է, որ կոռուպցիայի ընկալման սանդղակում Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը մնում է նույնը՝ 47: Ոչ մի տեղաշարժ չկա: Այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործում ոչ մի քայլ առաջ չենք գնացել:

Տեղեկացնենք, որ 0-ն, ըստ «Թրանսփարենսիի», բացարձակապես կոռումպացվածն է, իսկ 100-ը՝ բացարձակապես մաքուր սանդղակը, իսկ եթե արդեն 2 տարի նույն թիվն է ֆիքսում այս անկախ մարմինը, նշանակում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում Փաշինյանի իշխանությունը 0 արդյունք է տվել:

Սա այն դեպքում, երբ Արեւմտյան տարաբնույթ դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել, երբ հակակոռուպցիոն տարբեր մարմիններ են հիմնվել՝ այդ թվում եւ առանձին դատարան, բայց, միեւնույնն է, կոռուպցիայի դեմ պայքարում հեղինակավոր «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կառույցը արձանագրել է անարդյունք աշխատանք. ոչ մի տեղաշարժ չկա:»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան