Ավելին 1 տարի առաջ - 16:40 11-02-2025

Ովքեր կմարմնավորեն «Հարրի Փոթերի» հայտնի կերպարները

Քիլիան Մերֆին, ով հայտնի է իր կերտած դերերով այնպիսի նախագծերում, ինչպիսիք են Oppenheimer-ը և Peaky Blinders-ը, կարող է խաղալ «Հարի Փոթերի» առաջիկա սերիալում չարագործի կերպարը: Դերասանին դիտարկում են պրոֆեսոր Քուիրինուս Քուիրելի դերում։ Այս կերպարը առանցքային դեր է խաղացել «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» (2001) ֆիլմում։ Ֆիլմում պրոֆեսոր Քուիրելի դերը կատարել է դերասան Յան Հարթը։ Սակայն սերիալում կերպարը կներկայացվիի նոր լույսի ներքո։

Նախագծի համար պաշտոնական քասթինգ դեռ չի եղել, Հարրի Փոթերի մասին սերիլալի նկարահանումները կսկսվեն 2025 թվականի ամռանը Լոնդոնից դուրս գտնվող Leavesden ստուդիայում, իսկ պրեմիերան նախատեսված է 2026 թվականին:

Երկրպագուներին մեծ անակնկալներ են սպասվում։ Սերիալը կտարբերվի նախկինում թողարկված ֆիլմերից՝ ավելի մանրամասն ներկայացնելով կերպարները և իրադարձությունները։

ԶԼՄ-ները ավելի վաղ ներկայացրել էին առանցքային կերպարների այլ հետաքրքիր թեկնածուների:

Հայտնի է, որ պրոֆեսոր Սևերուս Սնեյփին նոր ֆիլմում կարող է մարմնավորել սևամորթ դերասան Պաապե Էսիեդուն։ Միևնույն ժամանակ, «Լրտեսների կամուրջ» ֆիլմի աստղ Մարկ Ռայլենսը, ըստ տեղեկությունների՝ կարող է մարմնավորել Հոգվարթսի տնօրեն Ալբուս Դամբլդորին։

Հարկ է նաև նշել, որ Հարի Փոթերի մասին առաջին երկու ֆիլմերի ռեժիսոր Քրիս Կոլումբուսն է ցանկություն հայտնել Կիլիան Մերֆիին տեսնել Վոլդեմորթի կերպարում։

Նա ասել է, որ դերասանը իր սիրելի արտիստներից է, և հույս է հայտնել, որ նա կմասնակցի Հարի Փոթերի մասին այս մեծ նախագծին

Այսպիսով, երկրպագուներին սպասվում են հետաքրքիր և անսպասելի անակնկալներ, քասթինգային ընտրություններ, որոնց արդյունքում էլ կթողարկվի այդքան սիրելի ֆիլմի ընդարձակված սերիալը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում