Ներքին 1 տարի առաջ - 23:18 10-02-2025

ՏԿԵ նախարարն այցելել է Ստեփանավանի հրդեհից տուժածներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը փետրվարի 10֊ին այցելել է Ստեփանավան համայնք, հետևել Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասում շենքի հրդեհման հետևանքով իրականացվող աշխատանքների ընթացքին։

Ապա՝ պաշտոնյաներն այցելել են հյուրանոց, որտեղ բնակվում են հրդեհից տուժած բնակիչներ, հետաքրքրվել նրանց կենցաղային պայմաններով, ինքնազգացողությամբ։ Բնակիչները շնորհակալություն են հայտնել ՀՀ Վարչապետին, Կառավարությանը, մարզպետի և համայնքապետարանի աշխատակազմերին հոգածության համար։

Այցելություն է կատարվել նաև ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Աշոտաբերդ թաղամասի համար շենքերի կառուցման շինհրապարակ։ Պաշտոնյաները հետևել են շինարարության ընթացքին։



Շրջայցից հետո Ստեփանավանի համայնքապետարանում անցկացվել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբ)նիստը, որը վարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: Նիստին ներկա են եղել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ՄՍԾ պետ Էդուարդ Պետրոսյանը, ՆԳՆ փրկարարական ծառայության Լոռու մարզային վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, ՏԿԵ նախարարության, մարզպետի աշխատակազմի և Ստեփանավանի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ։

Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել բոլոր պատասխանատուներին, փրկարարական ծառայությանը՝ օպերատիվ գործելու, ինչպես՝ հրդեհաշիջման, այնպես էլ՝ առաջնային աջակցության համար անհրաժեշտ բոլոր աշխատանքներն օպերատիվ կազմակերպելու համար։
Մարզպետ Արամ Ղազարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ կառավարությանը, ՏԿԵ նախարարությանը, փրկարարական ծառայությանը հրդեհի առաջին իսկ պահից արագ գործելու և ցուցաբերված մեծ աջակցության համար։



Մարզի ղեկավարը ներկայացրել է իրականացված աշխատանքները։ Նշել, որ հրդեհված շենքում հաշվառված է 58 անձ, շենքում փաստացի բնակվել են 42֊ը։ 11 ընտանիք՝ 29 անձ, տեղավորվել են հյուրանոցներում, 13 անձ իրենց ցանկությամբ բնակվում են հարազատների տներում։ Հյուրանոցներում բնակվողներն ստանում են երեքանգամյա սնունդ, ամեն օր սնունդ է մատակարարվում նաև հարազատների տներում բնակվողներին։ Հրդեհից տուժած քաղաքացիներին տրամադրվել են նաև հագուստ, հիգիենայի պարագաներ։ Ըստ կարիքների` տրամադրվել է նաև դեղորայք։ 7 դպրոցական ապահովվել է անհրաժեշտ հագուստով և գրենական պարագաներով, և արդեն այսօր հաճախել են դպրոց։ Առաջին օրը շտապօգնության մեքենան իրականացրել է հերթապահություն հյուրանոցների տարածքում։ Մարզի ղեկավարը նշել է նաև, որ ՄՍԾ աշխատակիցների, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցների կողմից իրականացվել է կարիքների գնահատում։

Եղիազար Վարդանյանն իր հերթին նշել է, որ թաղամասի բնակիչների համար շենքերի կառուցման աշխատանքները նախատեսվում է իրականացնել փուլառփուլ, օպերատիվ կերպով՝ բնակապահովման խնդիրն արագ լուծելու համար։ Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության կողմից 10 մլրդ դրամ է հատկացվել Աշոտաբերդ թաղամասում երեք հարկանի 15 շենքերի կառուցման համար։

Նախարարը նշել է, որ հրդեհից տուժած բնակիչների կենցաղային պայմանները պետք է շարունակվեն վարձով բնակարաններում մինչև բնակարանաշինության ավարտը։


Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից