Արտաքին 1 տարի առաջ - 13:40 09-02-2025

Կահիրեում կանցկացվի Պաղեստինի հարցով Արաբական լիգայի արտակարգ գագաթնաժողովը

Փետրվարի 27-ին Կահիրեում կկայանա Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտակարգ գագաթնաժողովը Պաղեստինի հարցով։ Այսպիսի հայտարարություն է արել Եգիպտոսի ԱԳՆ-ն։

«Վերջին մի քանի օրերի ընթացքում կայացած խորհրդակցությունների արդյունքների հիման վրա որոշվել է, որ փետրվարի 27-ին Կահիրեում տեղի կունենա Արաբական լիգայի արտակարգ գագաթնաժողովը»,- ասվում է Եգիպտոսի ԱԳՆ-ի տարածած հատուկ հաղորդագրության մեջ։

Եգիպտոսի ԱԳՆ-ն նշել է, որ գագաթնաժողովը նախատեսում է քննարկել «պաղեստինյան ուղու վերջին իրադարձությունները, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում», իսկ գագաթնաժողովը տեղի կունենա Պաղեստինի խնդրանքով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում