Ներքին 1 տարի առաջ - 20:10 08-02-2025

Հայաստանի հյուրանոցներում պետք է մուսուլմանական աղոթատեղիներ կառուցվեն. Հրապարակ

Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանն վերջին օրերին հանդիպել է հյուրանոցային բիզնեսով զբաղվող սեփականատերերի հետ և ասել, որ պարտադիր իրենց հյուրանոցներում պետք է մուսուլմանական աղոթատեղիներ կառուցեն։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։

Գևորգյանը նշել է` եթե չաղոթատեղիներ չլինեն, ապա կզրկվեն լիցենզիաներից։

«Ոմանք հակադարձել են, թե սահմանված չափորոշիչների մեջ նման պահանջ չկա: Կոմիտեի ղեկավարն ասել է` մտնում ենք արաբական շուկա, դա պարտադիր է»,- գրում է թերթը։

Պարբերականին չի հաջողվել զրուցել կոմիտեի ղեկավարի հետ, փոխարենը էկոնոմիկայի նախարարի խոսնակը հայտնել է, որ պարտադրանք չկա, ընդամենը հարց է բարձրացվել «հալալ» մակնշմամբ սննդի և մուսուլմանական աղոթատեղերի մասին՝ Պարսից ծոցի ներկայացուցիչների համար: Ներկաներին ասվել է, որ իրենց զբոսաշրջիկների համար ցանկալի կլինի, եթե ունենան նման հատվածներ նախատեսված, բայց իրենք ազատ են իրենց որոշումներում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
19:38 Հարցում ուղարկեք՝ պրոցես կանենք. «Հայփոստը» խուսափում է պատասխանել՝ Բաքու հնարավո՞ր է նամակ ուղարկել, թե՞ ոչ