Արտաքին 3 տարի առաջ - 22:24 16-11-2022

Իրանը մտադիր է ընդլայնել իր կապերը մուսուլմանական երկրների հետ

Իրանի շրջակա միջավայրի դեպարտամենտի ղեկավար Ալի Սալաջեղեն Եգիպտոսում հանդիպում է ունեցել Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, Սալաջեղեն աշխատանքային այցով Եգիպտոսում է՝ կլիմայի հարցով ՄԱԿ-ի 27-րդ տարեկան հանդիպմանը մասնակցելու համար։ Նա Եգիպտոսի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Թեհրանը ցանկանում է մուսուլմանական երկրների հետ զարգացնել իր հարաբերությունները։

«Այս համաժողովում փոխնախագահի մակարդակով իրանական պատվիրակության ներկայությունը ցույց է տալիս կլիմայի փոփոխության խնդրի և երկու երկրների հարաբերությունների կարևորությունը»,- ասել է նա:

Անդրադառնալով Իրանի և Եգիպտոսի միջև տարբեր ձևաչափով առկա փոխգործակցությանը՝ իրանցի պաշտոնյան շեշտել է, որ շատ հարցերում երկրների շահերը համընկնում են։

Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին ասել է, որ կոնվենցիայի նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է բոլոր երկրների ճկունությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը