Արտաքին 1 տարի առաջ - 17:44 08-02-2025

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել իսրայելցի ևս 3 պատանդի

ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչի միջոցով Իսրայելին է հանձնել ևս 3 պատանդի, գրում է Times of Israel-ը։ Ազատ են արձակվել պատանդներ Էլի Շարաբիին, Օր Լևին և Օհադ Բեն Ամիին։

Իսրայելի բանակը տեղեկացրել է, որ նրանց հասցրել են սահմանից ոչ հեռու գտնվող հաստատություն՝ նախնական ֆիզիկական և հոգեբանական զննման, ինչպես նաև ընտանիքի անդամների հետ հանդիպման համար։

Ակնկալվում է, որ նրանց դիմաց Իսրայելը ազատ կարձակի 183 պաղեստինցու։