Արտաքին 1 տարի առաջ - 15:39 08-02-2025

Հավկիթի ճգնաժամ՝ ԱՄՆ-ում․ սրճարաններում հավելագին են սահմանել, խանութներում հավկիթը գողանում են

Թռչնագրիպի բռնկման հետևանքով ԱՄՆ-ում հավկիթի գնի աճը մանրածախ վաճառողներին ստիպում է միջոցներ ձեռնարկել, իսկ սպառողներին՝ վերանայել ֆինանսական հնարավորությունները, երբեմն էլ՝ դիմել ծայրահեղությունների։

Վերջին երկու տարվա ընթացքում ԱՄՆ-ում հավկիթի ինքնարժեքն աճել է միջինը 65%-ով, ընդ որում այդ աճի 40%-ը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում:

Ամերիկացի ֆերմերներին թռչնագրիպը պատուհասել է 2022 թվականի հունվարից։ Associated Press-ի տվյալներով՝ համաճարակի սկզբից ի վեր ամբողջ երկրում ոչնչացվել է մոտ 145 միլիոն հավ և այլ թռչնամիս։
2024 թվականի վերջին կրկին թռնագրիպ է բռնկվել։ Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ֆերմերները ստիպված են եղել ազատվել գրեթե 17 միլիոն թռչուններից։ Արդյունքում մեկ ամսվա ընթացքում հավկիթի գինը 3,65 դոլարից բարձրացել է՝ հասնելով 4,15 դոլարի։

Գյուղատնտեսության դեպարտամենտը կանխատեսում է, որ 2025 թվականին հավկիթի գները կբարձրանան ևս 20%-ով։

Ճգնաժամի ֆոնին սրճարաններում հավելագին են սահմանել։ Օրինակ, երկուշաբթի օրվանից Ջեորջիայում գործող Waffle House ցանցը, որն ԱՄՆ-ում ունի ավելի քան 2000 ռեստորան, 50 ցենտով հավելագին կսահմանի։

Զարմանալի չէ, որ ապրանքի սակավության ֆոնին հավկիթը հայտնվել է հանցագործների ուշադրության կենտրոնում։ Փետրվարի սկզբին հանցագործները 40 հազար դոլար արժողությամբ 100 հազար հավկիթ են գողացել Փենսիլվանիայի Pete & Gerry's Organics խանութից։

«Հաճախորդներն ու ռեստորանները ստիպված են կոշտ որոշումներ կայացնել»,- CNN-ին ասել է ընկերության տնօրենը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը