Մամուլ 1 տարի առաջ - 07:01 06-02-2025

Մեղադրյալները շարունակում են աշխատանքի գնալ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչու միայն Էկոնոմիկայի նախարարության չարաշահումների քրեական գործով նախարար Քերոբյանը ազատվեց պաշտոնից, իսկ մյուս մեղադրյալները շարունակում են աշխատել նախարարությունում։

Ինչպես հայտնի է, ՀՀ Քննչական կոմիտեն էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի եւ մյուսների դեմ հարուցված քրեական գործը ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան։

Հիշեցնենք, որ այս գործով, նախկին նախարարից բացի, մեղադրյալի աթոռին է նաեւ «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը, որը հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է, ով չի ընդունում իր մեղքը:

Իսկ ընկերության աշխատակիցներից ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, մեղադրյալի կարգավիճակ ուներ, սակայն, գործուն զղջալու հիմքով, նրա նկատմամբ քրեական վարույթը կարճվեց։
Այս գործով ուշագրավ հանգամանքն այն է, որ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ Աննա Ղարիբջանյանը, Սոնա Գրիգորյանը եւ Աշոտ Սողոմոնյանը քրեական գործով թեեւ մեղադրյալներ են, սակայն շարունակում են իրենց գործունեությունը էկոնոմիկայի նախարարությունում, ուստի հարց է առաջանում. քաղաքական իշխանության միակ խնդիրը Վահան Քերոբյանից ազատվե՞լն էր:

Նշենք, որ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում