Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:50 04-02-2025

ՔՊ-ից է, սիրում է Երևանի մետրոն, ծանրամարտն ու ծանրամարտիկներին․ ո՞վ է նա

Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ո՞վ է նա

Պաշտոնական կենսագրությունից

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն անդամ
2007 թ. ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980-ականներին – 21-րդ դարի սկզբին»)։ ՀԻՇԵ´Ք ԱՅՍ ՄԱՍԸ
2007-2010 թթ. ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում։ ՀԻՇԵ´Ք ԱՅՍ ՄԱՍԸ
2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ է: ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻՆ ՍՈՎՈՐԱԲԱՐ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ ԵՆ ԱՅԼ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԲԱՅՑ ԴԵ ԿՈՆՍՊԻՐԱՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՎԱՏ ՉԻ
2020 թ. նոյեմբերի 24-ին նշանակվել է Վարչապետի գլխավոր խորհրդական ԵՐԿՈՒ ՆԱԽԿԻՆ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ ԴԱՏՎԵԼ ԵՆ ՅՈՒՐԱՑՈՒՄՆԵՐ ՀԱՄԱՐ
2021 թ. հուլիսի 1-ին նշանակվել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար ԿՐԿԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ...

Պաշտոնական կենսագրության մեջ բացակայում են հետևյալ տվյալները`

2018 թ. հուլիսի 2-ին ավազակային ներխուժում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ` հասցնելով նյութական վնաս: Մեղադրվում է մի քանի քրեորեն պատժելի, այդ թվում իր կուսակիցների կողմից իրականացված, հանցագործություններ կոծկելու մեջ` 2021 թ. դեկտեմբերի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունում հարուցված քրեական գործի շրջանակում: Մեղադրվում է իմ ցուցմունքներով, որոնք ամրագրված են փաստերով: Քրեական գործն արգելափակվել է և չի մտնում դատաքննության փուլ:
2023 թվականին Ն. Փաշինյանի որոշմամբ դարձել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ

ՀՀ-ի և Վրաստանի միջև 2024 թ. հունվարին ստորագրված ռազմավարական համագործակցության մասին հռչակագրով երկկողմ հարաբերությունների հայաստանյան կողմի համակարգողն է: ՏԵ´Ս կետ Ա
Տակավին հանրությանը բացատրություն չի տվել, թե ինչպե՞ս և որտե՞ղ է ՉՈՐՍ ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ զբաղվել հայ-թուրքական հաշտության հարցերով և ներողություն չի խնդրել Հայոց ցեղասպանության թանգարան կատարած ավազակային ներխուժման ու հանրությանը ստահոդ լուրերով ապակողմորոշելու համար:
Կարողություններ

Ձյան ու սառույցի բացակայության պայմաններում կարող է ձմեռային մարզական խաղեր կազմակերպել:
Սիրում է Երևանի մետրոն, ծանրամարտն ու ծանրամարտիկներին»։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
20:12 Հայոց եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով. հայտարարություն