Ուղիղ եթեր
Ներքին Միտք Տեսանյութ 1 տարի առաջ - 21:39 03-02-2025

Ղարիբ Բաբայանը պարզապես պաշտպանել է ազգային արժանապատվությունը. Դ. Հովհաննիսյան

«Ղարիբ Բաբայանը չի նկարել այդ տեսանյութը, նա դա ստացել է առցանց եղանակով, և փոխանցողն այն ուղարկել է այլ անձանց»,- Oragir News-ի հետ զրույցում նշեց Ղարիբ Բաբայանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։ Oragir News-ի հետ զրույցում փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը նշեց, որ Ղարիբ Բաբայանի դեմ հարուցվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ըստ որի՝ վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ Ղարիբ Բաբայանը հրապարակելով տեսանյութ, նպատակ է ունեցել ՀՀ իշխանության և ոստիկանության դեմ տրամադրել ժողովրդին և ժողովրդի մեջ սերմանել ատելություն նրանց նկատմամբ։ «Ղարիբ Բաբայանն իր քննադատական միտքն է արտահայտել, այն համադրելով տեսանյութի հետ, և չպետք է դրանք առանձին դիտարկենք։ Ղարիբ Բաբայանը գիտնական է, հասարակական գործիչ։ Նա Ռուսաստանում ամբիոնի վարիչ էր և վերադարձավ Հայաստան իր հայրենիքին ծառայելու համար։ Արդյո՞ք նման մարդը պետք է նպատակ ունենար որևէ մեկի նկատմամբ առանց պատճառի՝ ատելության խոսք տարածեր»,- նշեց փաստաբանը։

Նա հավելեց, որ Ղարիբ Բաբայանը չի նկարել այդ տեսանյութը, նա դա ստացել է առցանց եղանակով, և փոխանցողն այն ուղարկել է այլ անձանց։ Փաստաբանը հիշեցրեց, որ իր վստահորդը Արցախից բռնի տեղահանված է, և նա ավելի հուզական է արձագանքել տեսանյութին, որտեղ իր հայրենիքում թշնամու լեզվով երգում են։ «Ցանկացած հայ, ով իրեն իրական հայ է համարվում, պետք է իր արժանապտվությունը վիրավորված համարի, երբ թշնամին իր հայրենիքում ազատ անում է այն ինչ ցանկանում է»,- եզրափակեց Դավիթ Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան