Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 12:45 01-02-2025

Արսեն Թորոսյանը ղալաթ է անում, գլուխը պատով է տալիս․ ես վանեցու ծոռ եմ․ հարցում

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը Հ1-ի եթերում ասել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը չպետք է լինի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն։

«Ամբողջ աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը համամարդկային խնդիր է, որը ամեն երկիր իր առջև դնում է և ճանաչում է։ Դա տարբեր երկրների խնդիրն է, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը չպետք է լինի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն։ Դա եղել է, և մենք դրա պտուղները հիմա քաղում ենք»,- ասել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Արսեն Թորոսյանն ասել է, որ Ցեղասպանության ճանաչումը չպետք է լինի առաջնահերթություն։ Ի՞նչ կարծիք ունեք Դուք»։

Բոլոր հարվածները բացասական արձագանքեցին այս հայտարարությանը՝ նշելով, որ իսկական հայը չի կարող նման բան ասել։

«Ղալաթ ա անում, գլուխը պատին ա տալիս, ես վանեցու ծոռ եմ։ Արսեն Թորոսյանը հիմք չէ ինձ համար»,- վրդովված պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ եթե իսկական հայ ես, ապա չես կարող նման բան հայտարարել։ «Մաքուր հայը կարո՞ղ է հրաժարվել Ցեղասպանությունից»,- նշեց նա։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ, պատմությունն ուրանալով, ապագա չենք կարող ունենալ։

«Կատարյալ հիմարություն է ասում։ Մի ազգ, որն իր արմատները, պատմությունն ուրանում է, ապագա չի ունենա»,- նշեց նա։

«Եթե նույնիսկ նրա պիղծ ուղեղում նման միտք է ծագել, ապա նա իրավունք չունի բարձրաձայնել»,-պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում