Ներքին 1 տարի առաջ - 00:47 01-02-2025

ԶՊՄԿ-ի շուրջ 700 աշխատակիցներ գործադուլ են անում․ նրանք պատրաստվում են գիշերել դրսում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ավելի քան 700 աշխատակից գործադուլ է անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում:

Oragir.News-ի հետ զրույցում կոմբինատի աշխատակիցներից մեկը նշեց, որ գործադուլի մասնակիցները պահանջում են առնվազն 30 տոկոսով բարձրացնել իրենց աշխատավարձը, անարդարացի են համարում, որ իրենց և վերադասի աշխատավարձերը այդքան մեծ տարբերություն ունեն։

Ցուցարարներն այս գիշերը կանցկացնեն դրսում և պատրաստվում են մնալ այնքան, մինչև կհասնեն իրենց նպատակին։

Գործադուլի մասնակիցների հետ հանդիպել է նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը: Նա իր աջակցությունն է հայտնել։

Մինչ այս պահը հանդիպել են գործադիր տնօրենի հետ։ Նրանց առաջարկները իրենց չեն բավարարում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին