Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 31-01-2025

Հայտարարագրումը հետաձգվում է, տրանսպորտը՝ թանկանում, Փաշինյանների տունը վաճառվել է․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 31-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ 2025 թվականի համար հայտարարագրման ժամկետը մայիսից տեղափոխվում է նոյեմբերի 1-ը։ Նա նշել է, որ ID քարտերի ստացման հերթեր կան, իսկ առանց նույնականացման քարտի հնարավոր չէ եկամտուների հայտարարագիր լրացնել: «Բոլորս էլ մի տնից չենք, մի հալի ենք, վերջին պահին հենց իմացանք նույնականացման քարտ է պետք, բոլորով նույն ժամին գնում ենք նույն գործողությունն անելու։ Հեսա անձնագրայիններում հերթերը կհասնեն հունիս, հուլիս, սեպտեմբեր: Եթե մարդը պատշաճ ձևով դիմել է ID քարտ ստանալու համար և կառավարության պատճառով այն չի ստացել, այդ ժամկետները իր համար կասեցվում են»,- ասել է կառավարության ղեկավարը։ Նա նաև վստահեցրել է, որ որևէ պարագայում սոցիալապես խոցելի խավի համար կամ որևէ մեկի համար համընդհանուր հայտարարագրումը չի կարող լրացուցիչ հարկային կամ ֆինանսական բեռ ավելացնել։

Փաշինյանը նաև նշել է, որ ընտանեկան փոդքասթն անում են իրեն անձնական միջոցներով և այս նպատակով վաճառել են իրենց 3-րդ մասի բնակարանը։ «700․000 դրամ է ծախսվել մեր անձնական միջոցներից․ 2024 թվականին Աննայի սեփականությունը հանդիսացող մեր «Կինոհայրենիք»-ի բնակարանը վաճառել ենք և այդ միջոցներով արել: Արդյո՞ք կապ ունի իշխանության լծակների օգտագործումը այդ փոդկասթի հետ, անկեղծ ասեմ, ունի, որովհետև նախ վարչապետի կեցավայրում է տեղի ունենում, և նկարահանումն իրականացնում է այն խումբը, ում աշխատանքային պարտականությունն է վարչապետի գործունեությունը լուսաբանել։ Ինչքան էլ փոդքասթն ընտանեկան է, բայց դա նաև վարչապետի գործունեության մաս է, որովհետև տեսախցիկի առաջ վարչապետն է կանգնած»,- ասաց նա:

Երևանի ավագանու արտահերթ նիստը, որը հրավիրվել էր վաղվանից թանկացող հանրային տրանսպորտի նոր՝ 150 դրամ սակագինը քննարկելու հարցով, քաղաքային իշխանության և ընդդիմադիրների միջև կրքեր բորբոքեց։ Իրավապահները ուժով նիստերի դահլիճից դուրս հանեցին Տիգրան Ավինյանի հետ լեզվակռվի բռնված ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանին և թիմակիցներին։ Խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը տեղեկացրեց, որ չեն պատրաստվում մասնակցել այս քննարկմանը պայմաններում, երբ իրենց գործընկերոջ նկատմամբ փորձում են բիրտ ուժ կիրառել: Արտահերթ նիստի քվորումն ապահովեցին «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» ու «Հանրային ձայն» խմբակցությունները: 2 ժամից ավելի տևած քննարկումից, քաշքշոցից, բղավոցներից հետո 33 կողմ ձայնով ավագանին որոշեց, վաղվանից առաջարկվող մյուս փաթեթների հետ միասին նաև 1 ուղևորության համար 150 դրամ սակագինը կգործի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում