Ներքին 1 տարի առաջ - 16:46 31-01-2025

Telcell Wallet հավելվածում տրանսպորտային փաթեթները հասանելի են

Telcell Wallet հավելվածում տրանսպորտային փաթեթները հասանելի են, և այն բաժանորդները, ովքեր իրենց հեռախոսների մեջ չեն տեսնում փաթեթները, խնդրում ենք թարմացնել հավելվածը։

Telcell Wallet-ով տրանսպորտային փաթեթների գնման դեպքում ուղևորությունն ավելի մատչելի է:

Տեղեկացնենք, որ Երևան քաղաքի ավագանու որոշմամբ, Telcell Wallet-ով տրանսպորտային փաթեթներ գնելիս գործում են զեղչեր, իսկ արտոնյալ խմբերի փաթեթների զեղչը հաշվարկվում է արդեն իսկ զեղչված գնից։

Օրինակ, կենսաթոշակառուների դեպքում գործող 30 տոկոս զեղչը կտարածվի ոչ թե 9000 դրամ արժողությամբ փաթեթի, այլ՝ 8800 դրամ արժողությամբ փաթեթի վրա և կկազմի՝ 6160 դրամ։

Նշենք, որ Telcell Wallet հավելվածում 300 դրամ արժողությամբ փաթեթը հնարավոր է ձեռք բերել 280 դրամով, 900-ը՝ 880 դրամով, 5000-ը՝ 4800 դրամով, 9000-ը՝ 8800 դրամով, 24000-ը՝ 23600 դրամով և 90000-ը` 88000 դրամով։

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ